ՀԱՄԱՍ-ն Իսրայելի՝ Ալ-Մավասի շրջանին հասցված հարվածներից հետո հայտարարություն է տարածել
Իսրայելի իշխանությունների հայտարարություններն այն մասին, որ Գազայի հարավային մասում գտնվող Խան Յունիս քաղաքի մոտակայքում գտնվող Ալ-Մավասի շրջանին հասցված հարվածը նպատակ է ունեցել վերացնել պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման մարտական թևի առաջնորդներին, արդարացում են նրանց գործողությունների համար և ողբերգության մասշտաբները թաքցնելու փորձ: Այս մասին ասվում է արմատական շարժման հայտարարության մեջ, որը հրապարակվել Է ՀԱՄԱՍ-ի Telegram ալիքում։
«Խան Յունիսում պաղեստինցի առաջնորդների վրա հարձակման մասին Իսրայելի իշխանությունների պնդումները սուտ են»,-ասվում է հայտարարության մեջ: ՀԱՄԱՍ-ի համոզմամբ՝ այդ կեղծ մեղադրանքները միայն կոչված են թաքցնելու Ալ Մավասիի ողբերգության մասշտաբները:
Գազայի առողջապահության նախարարության վերջին տվյալներով ՝ Խան Յունիսի մոտակայքում գտնվող Ալ-Մավասի շրջանի ուղղությամբ իսրայելական ուժերի հարվածի հետևանքով զոհվել է ավելի քան 70 մարդ, մոտ 300-ը վիրավորվել են:
Նմանատիպ հոդվածներ
ՆԳՆ-ն՝ հայ-իրանական սահմանային անցակետում Իրանի քաղաքացուն ծեծի ենթարկելու մասին
Օտարերկրյա քաղաքացին հուլիսի 12-ին Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության Մեղրիի բաժնում հաղորդում է տվել...
Ինչ եղանակ սպասել այսօր և առաջիկա օրերին
Հուլիսի 7-11-ին ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում՝ հորդա...
Փոքր Վեդիում uպանության փորձի գործով հետախուզվողը Վեդի խոշորացված համայնքի ավագանու անդամ է. մանրամասներ
Փոքր Վեդիում uպանության փորձի գործով հետախուզվող 26-ամյա երիտասարդը Ա. Կարապետանը Վեդի խոշորացված համայնքի ավագանու անդա...
ՀԷՑ-ն ու ՀԾԿՀ-ն՝ Երևանում հաճախակի դարձած երկարատև հոսանքազրկումների մասին
Վերջին օրերին Երևանի տարբեր թաղամասերում պարբերական բնույթ են կրում հոսանքազրկումները, ինչի հետևանքով անհարմարություններ...