Չինաստանը համարժեք պատասխան է խոստանում ԱՄՆ-ի սահմանափակումներին
Չինաստանը պատրաստ է համարժեք պատասխան տալ ամերիկյան վարչակազմի կողմից կիրառվող սահմանափակումներին, եթե Վաշինգտոնը չփոխի իր քաղաքականությունը։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է ԱՄՆ-ում Չինաստանի դեսպանատան մամուլի քարտուղար Լյու Պենյույը՝ մեկնաբանելով ԱՄՆ-ի կողմից մարդու իրավունքների պաշտպանության պատրվակով որոշ չինացի պաշտոնյաների նկատմամբ սահմանված վիզային սահմանափակումները։
Նրա խոսքով՝ Պետդեպարտամենտի հայտարարած սահմանափակող միջոցները միջազգային իրավունքի և միջազգային հարաբերությունների կարգավորման հիմնարար նորմերի կոպիտ խախտում են:
«Չինաստանը կտրականապես մերժում և դատապարտում է դրանք», - ընդգծել Է դիվանագետը ՝ նշելով, որ Սինցզյան-Ույղուրական ինքնավար շրջանի, Տիբեթի ինքնավար շրջանի և Հոնկոնգի հետ կապված հարցերը Չինաստանի ներքին գործն են, և ոչ մի արտասահմանյան պետություն դրանց միջամտելու իրավունք չունի:
Չինաստանի դիվանագիտական առաքելության մամուլի քարտուղարը նշել է, որ Պեկինը կոչ է անում ԱՄՆ-ին դադարեցնել վարկաբեկումը և վերացնել չինացի պաշտոնյաների նկատմամբ անօրինական միակողմանի պատժամիջոցները:
Նմանատիպ հոդվածներ
«Պատմության կրկնությունն անխուսափելի է». Պեսկով
Եվրոպան հիմա փլուզման վտանգի տակ է։ Այս հայտարարությունն արել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: Նրա խոսքը...
Հակոբ Արշակյանը մեկնաբանել է Էրդողանի հայտարարությունը
Հայաստանն ունի բավարար կամք խաղաղություն հաստատելու համար։ Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում այս հայտ...
Մարիա Զախարովան անդրադարձել է ՀՀ-ում կայանալիք հայ-ամերիկյան խաղաղապահ ուժերի զորավարժություններին
Արևմուտքի ներկայացուցիչները Հայաստանին ներքաշում են Անդրկովկասում փոխգործակցության տարբեր ձևաչափերի մեջ, որոնք ուղղած են...
ՀՀ շրջակա միջավայրի նախարարի նախկին տեղակալը դատի է տվել կառավարությանը
ՀՀ շրջակա միջավայրի նախարարի նախկին տեղակալ Գայանե Գաբրիելյանը դատի է տվել կառավարությանը՝ պահանջելով վերականգնել իր պաշ...