ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մեծ մարդ եմ, մեկ էլ տեսար՝ դըմփ, ընկա գետնին․ Սասունիկի բնակիչը Փաշինյանին դժգոհեց ճանապարհի որակից
Սասունիկում ընթացքի մեջ են միջնակարգ դպրոցի կառուցման աշխատանքները:
Դպրոցի կառուցումը իրականացվում է Ասիական զարգացման բանկի Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրով և ՀՀ կառավարության համաֆինանսավորմամբ: Այս մասին գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ով նաեւ տեսանյութ է տարածել:
Ծրագրի ընդհանուր արժեքը 2 մլրդ 350,2 մլն դրամ է:
Դպրոցը նախատեսված է 432 աշակերտի համար: Շինաշխատանքները կավարտվեն 2025 թ.:
Փաշինյանը նաեւ հանդիպել է գյուղի բնակիչների հետ, երեխաներին պաղպաղակ է հյուրասիրել:
Բնակիչներից մի կին դիմելով վարչապետի, ասաց. «Շատ ուրած եմ, սուրդ միշտ փայլի, մեր կողքից անպակաս լինես»:
Մեկ այլ բնակիչ էլ բողոքեց փողոցների որակից. «Մեկ փողոց է լավը, անցյալ տարի տվեցիր սարքելու, փողոցների մայթերը վատ վիճակում են, ես մեծ մարդ եմ, կգնամ, մեկ էլ դըմփ, ընկա գետնին: Մայթն անորակ է»:
Փաշինյանն էլ արձագանքեց. «Հերթով, չենք կարող ամեն ինչ միանգամից անել: Մենակ փողի խնդիրը չի, էդքան շինարար չկա երկրում: Մրցույթներ կան, որ մասնակցող չկա, որովհետեւ բոլորը զբաղված են»:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Եթե գաղտնի չլիներ, հիմա կասեիք՝ քանի քկմ եք տվել թուրքին». բանավեճ՝ ԱԺ-ում
Ես երեկ Կադաստրի կոմիտեի ղեկավարին խդնրել էի կոնկրետ ասել, թե կադաստրային սխալի արդյունքում ՀՀ ինքնիշխան տարածքից ամրապն...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Երեխեք, ո՞նց ա, դուրներդ գալի՞ս ա»․ Փաշինյանն Աշտարակում է
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Արագածոտնի մարզ՝ ծանոթանալու 2023 թվականին իրականացված աշխատանքներին և ընթացքի մեջ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հեծանիվը ցավ է, որ պետք է հաղթահարես. Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել՝ կից գրառմամբ՝ նշելով, որ դարձյալ հեծանիվ է վարել։...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Չի քննարկվել, չի քննարկվում և չի էլ քննարկվելու». Սիմոնյանն արձագանքել է Արթուր Խաչատրյանի ելույթին
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ԱԺ արտահերթ նիստում արձագանքել է Արթուր Խաչատրյանի ելույթին՝ ասելով, թե նրա բարձրացրած հարցերը...