ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Երեխեք, ո՞նց ա, դուրներդ գալի՞ս ա»․ Փաշինյանն Աշտարակում է
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Արագածոտնի մարզ՝ ծանոթանալու 2023 թվականին իրականացված աշխատանքներին և ընթացքի մեջ գտնվող ծրագրերին:
Առաջին կանգառն Աշտարակում էր: Համայնքի սուբվենցիոն ծրագրով 25 բնակավայրերում իրականացվել են ասֆալտապատման աշխատանքներ՝ 22,4 կմ երկարությամբ:
Ծրագրի ընդհանուր արժեքը 2 մլրդ 142,5 մլն դրամ է, որից 749,8 մլն դրամը հատկացրել է Կառավարությունը:
«Աշտարակում այցելեցի նաև նոր կառուցված խաղադաշտ: Ընդհանուր առմամբ, սուբվենցիոն ծրագրով Աշտարակ և Բազմաղբյուր բնակավայրերում կառուցվել է 4 խաղադաշտ: Ծրագրի արժեքը 267,3 մլն դրամ է, որից 93,5 մլն դրամը հատկացրել է Կառավարությունը»,- գրել է վարչապետը:
Նա առաջարկել է խրախուսել, որ սպորտային խմբակներ ստեղծվեն. «Թաի երեխեքի համար էլ պետք է ազատ ժամ թողնել, բայց որ խմբեր պարակեն, ավելի լավ կլինի»,-ասաց նա:
Այնուհետեւ Փաշինյանը դիմեց մարզադաշտում հավաքված երեխաներին. «Երեխեք, ոնց ա, դուրներդ գալիս ա՞: վայ, հեսա կարող ա գոլ էլ խփի, ըհը, խփեց»:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Չի քննարկվել, չի քննարկվում և չի էլ քննարկվելու». Սիմոնյանն արձագանքել է Արթուր Խաչատրյանի ելույթին
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ԱԺ արտահերթ նիստում արձագանքել է Արթուր Խաչատրյանի ելույթին՝ ասելով, թե նրա բարձրացրած հարցերը...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Եթե գաղտնի չլիներ, հիմա կասեիք՝ քանի քկմ եք տվել թուրքին». բանավեճ՝ ԱԺ-ում
Ես երեկ Կադաստրի կոմիտեի ղեկավարին խդնրել էի կոնկրետ ասել, թե կադաստրային սխալի արդյունքում ՀՀ ինքնիշխան տարածքից ամրապն...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հեծանիվը ցավ է, որ պետք է հաղթահարես. Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել՝ կից գրառմամբ՝ նշելով, որ դարձյալ հեծանիվ է վարել։...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Աննա Հակոբյանը Բեռլինից տեսանյութ է հրապարակել. ցույց է տվել, որ Փաշինյանի հետ սրճարան են այցելել
Աննա Հակոբյանը Բեռլինից տեսանյութ է հրապարակել և ցույց է տվել, որ ամուսնու` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ սրճարան են ա...