ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Կարող եք մեզ հարցնել՝ քանի՞ ուղտ եք ուղարկել լուսին ժողովրդից թաքուն. Վարդանյանը՝ Խաչատրյանին
Ազգային ժողովի արտահերթ նիստի ժամանակ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը հայտարարեց, որ այս իշխանությունները սեփական ժողովրդից գաղտնի են պահում, թե ինչքան տարածք են տվել թուրքին։
Ընդդիմադիր պատգամավորի այս հայտարարությանն արձագաքնելու համար ամբիոնին մոտեցավ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ծովինար Վարդանյանը։
«Պարոն Խաչատրյան, ձեր հարցը դուք կարող եք տալ, օրինակ, հետևյալ կերպ՝ քանի՞ ուղտ եք ուղարկել լուսին ժողովրդից թաքուն։ Եթե մենք լուսին ուղտ չենք ուղարկել, ապա դրա պատասխանը անընդհատ լինելու է նույնը: Բայց եթե համոզված եք, որ մենք թաքուն ուղտեր ենք ուղարկում լուսին, որևէ բան ձեզ չի համոզելու հակառակը»,- ասաց ՔՊ-ականը։
Խաչատրյանն արձագանքեց. «Ձեր իշխանությունները խոստովանել են, որ կադաստրային քարտեզներում եղել է սխալ։ Այդ սխալը, որի գոյության մասին խոստովանել է ձեր իշխանությունը, քանի քառակուսի մետր է, միլիմետր է, կլիմոտեր է։ Դա էի հարցնում, ուղտերն ինձ չեն հետաքրքրում»։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Միջադեպ ռեստորանում․ Ջերմուկի գնդի հրամանատարը շուռ է տալիս սեղանը և կռիվ անում․ Armlur
ArmLur.am-ը հրապարակել է տեսանյութ, ըստ որի մայիսի 24-ին Ջերմուկի «Ստեյթ Հաուզ» ռեստորանում միջադեպ է եղել Ջերմուկի գնդի...
Զախարովան մեկնաբանել է Մոսկվայում և Երևանում դեսպանների փոփոխության մասին լուրերը
Մոսկվան գոհ է Ռուսաստանում Հայաստանի ներկայիս դեսպան Վաղարշակ Հարությունյանի աշխատանքից։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հ...
Բաքվի դատարանը արցախցի Ռաշիդ Բեգլարյանին դատապարտեց 15 տարվա ազատազրկման
Բաքվի դատարանը արցախցի Ռաշիդ Բեգլարյանին դատապարտեց 15 տարվա ազատազրկման։ Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ–ները։ Ն...
Ադրբեջանում մեկնարկել է օկուպացված Արցախի բնակիչ Ռաշիդ Բեգլարյանի գործով դատական նիստը
Ադրբեջանում մեկնարկել է օկուպացված Արցախի բնակիչ Ռաշիդ Բեգլարյանի գործով դատական նիստը, հայտնում են տեղի լրատվամիջոցները...