ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հակոբ Արշակյանը՝ հայ-թուրքական սահմանի մասին
Կարծում եմ, որ սահմանների բացումը բխում է երկու երկրների և ժողովուրդների շահերից, և հույս ունեմ, որ դա շուտափույթ կերպով տեղի կունենա: Այս մասին այսօր՝ հուլիսի 12-ին, ճեպազրույցի ժամանակ ասաց ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը՝ խոսելով Թուրքիայի հետ բաց սահման ունենալու մասին:
Նրա խոսքով, Հայաստանի կողմից քաղաքական կամքն ամբողջությամբ կա, որպեսզի բաց սահմանները լինեն իրողություն:
«Հայաստանը շատ կարևոր աշխարհագրական դիրք է գրավում և մեր հարևանների հետ հարաբերություններում մենք արտահայտել ենք մեր դիրքորոշումը՝ դա տարածաշրջանային տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակումն է, ասեմ, որ բազմաթիվ երկրներ՝ այդ թվում նաև Չինաստանը աջակցում է այդ օրակարգը: Մենք համարում ենք, որ բաց սահմաններով և նման խոչընդոտների հաղթահարումով մենք կունենանք հայ ժողովրդի համար ավելի նպաստավոր պայմաններ՝ թե՛ կենսամակարդակի, թե՛ անվտանգության մակարդակի, և թե՛ երկարատև խաղաղության հաստատման տեսանկյունից: Վերջերս ԱԳՆ-ն հայտարարեց, որ դիվանագիտական անձնագրերով անձերի տեղափոխումը մեր սահմաններով բաց կլինի, և հույս ունեմ, որ այդ բոլոր պայամանվորվածությունները հնարավորինս շուտ կիրագործվեն»,-ասաց Հակոբ Արշակյանը:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Չի քննարկվել, չի քննարկվում և չի էլ քննարկվելու». Սիմոնյանն արձագանքել է Արթուր Խաչատրյանի ելույթին
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ԱԺ արտահերթ նիստում արձագանքել է Արթուր Խաչատրյանի ելույթին՝ ասելով, թե նրա բարձրացրած հարցերը...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Եթե գաղտնի չլիներ, հիմա կասեիք՝ քանի քկմ եք տվել թուրքին». բանավեճ՝ ԱԺ-ում
Ես երեկ Կադաստրի կոմիտեի ղեկավարին խդնրել էի կոնկրետ ասել, թե կադաստրային սխալի արդյունքում ՀՀ ինքնիշխան տարածքից ամրապն...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Երեխեք, ո՞նց ա, դուրներդ գալի՞ս ա»․ Փաշինյանն Աշտարակում է
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Արագածոտնի մարզ՝ ծանոթանալու 2023 թվականին իրականացված աշխատանքներին և ընթացքի մեջ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հեծանիվը ցավ է, որ պետք է հաղթահարես. Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել՝ կից գրառմամբ՝ նշելով, որ դարձյալ հեծանիվ է վարել։...