«Կոռուպցիայի առաջնային աղբյուրն արդեն ՔՊ-ն է»․Դանիել Իոաննիսյան
ԻՔՄ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Հայաստանում կոռուպցիայի առաջնային աղբյուրը, արդեն, ՔՊ-ն է: Այո, համակարգի իներցիոն դիմադրությունը, կոնֆլիկտը ու խնդրահարույց ավանդույթները կան, բայց երկրորդային են:
Կոռուպցիայի աղբյուրը այն ՔՊ-ական պատգամավորներն են, որոնք ԿԿՀ-ի անկախ թեկնածու տեսնելիս վերջին պահին հորինում են, որ այդ մարդը կոչ է արել վարչապետին քարով խբել (հետո պարզվում է, որ խոսքը հումորային գրառման մասին է)... Ժողովրդի լեզվով ասած, պարկեշտ մարդու մասին, կներեք, «մուտիտ ֆռռացնելով» կանխում են այդ մարդու ընտրվելը հակակոռուպցիոն պաշտոնում:
Կոռուպցիայի աղբյուրը այն պատգամավորներն են, որոնք ԿԳՄՍ նախարարից դժգոհում են, քանի որ չեն կարողանում իր միջոցով յուրային ՔՊ-ականներին դպրոցների տնօրենների աթոռներ բաժանել... Ու այդ դժգոհության ֆոնին պարկեշտ նախարարի մասին աշխարհիս ստերը հորինում-տարածում:
Կոռուպցիայի աղբյուրը իշխող այն պատգամավորներն են, որոնք առ ու ձախ գլուխ են գովում, որ պարեկը իրենց չկարողացավ տուգանել և ուրախ են այդ դրվածքից:
Կոռուպցիայի աղբյուրը այն ՔՊ-ական պատգամավորներն են, որոնք հեռախոսի ու այլ ապրանքների ներմուծման բիզնեսներ են «կռիշավատ» անում: Ու երբ իրենց ընկերոջ ապօրինի բիզնեսի հետևից գալիս է ՊԵԿ-ը՝ սկսում են ստերի շրջանառել ՊԵԿ նախագահի մասին:
Հ.Գ. Երբ 2018 թվականին Նիկոլ Փաշինյանը Արթուր Վանեցյանի նման մեկին նշանակեց ԱԱԾ տնօրեն՝ դա ապուշություն էր: Բայց երբ 5 տարվա կառավարման փորձով մարդիկ պաշտպանում են կոռուպցիոների նշանակումը Հակակոռուպցիոն դատարանի նախագահի պաշտոնում՝ դա արդեն զտարյուն կոռուպցիա է:
Հ.Հ.Գ. Մոռացա ասեմ, որ երեկ ԱԺ-ի կողմից չընտրված Վաղարշ Աղաբեկյանը այն մարդն է, ով կարևոր դեր խաղաց Մնացական Մարտիրոսյանի՝ Հակակոռուպցիոն դատարանի նախագահ դառնալը կանխելու ճանապարհին: Բա Հրայր Թովմասյանի հոգեզավակ որոշ ՔՊ-ականները հո դա չէին ներելու»:
Նմանատիպ հոդվածներ
Հակոբ Արշակյանը մեկնաբանել է Էրդողանի հայտարարությունը
Հայաստանն ունի բավարար կամք խաղաղություն հաստատելու համար։ Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում այս հայտ...
Մարիա Զախարովան անդրադարձել է ՀՀ-ում կայանալիք հայ-ամերիկյան խաղաղապահ ուժերի զորավարժություններին
Արևմուտքի ներկայացուցիչները Հայաստանին ներքաշում են Անդրկովկասում փոխգործակցության տարբեր ձևաչափերի մեջ, որոնք ուղղած են...
ՀՀ շրջակա միջավայրի նախարարի նախկին տեղակալը դատի է տվել կառավարությանը
ՀՀ շրջակա միջավայրի նախարարի նախկին տեղակալ Գայանե Գաբրիելյանը դատի է տվել կառավարությանը՝ պահանջելով վերականգնել իր պաշ...
ԱԺ օթյակից լրագրողներին դուրս հանելու միջադեպով վարույթ է նախաձեռնվել. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Հունիսի 12-ին՝ Աժ-ում Կառավարության հարցուպատասխանի ժամանակ, լրագրողներին բռնությամբ ԱԺ օ...