Ինչու՞ են ՔՊ-ականները սաբոտաժից երեք տարի անց նույն չինական ավտոբուսները գնել. Հակոբ Կարապետյան
Երևանի նախկին քաղաքապետի` Հայկ Մարությանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Այսօր առավոտյան Տիգրան Ավինյանը հրապարակել է տեսանյութ՝ տեղեկացնելով, որ քաղաքի պատվիրած 171 ավտոբուսները արդեն պատրաստ են ուղեւորվելու Երեւան։
Ի՞նչն է էս լուրի մեջ ուշագրավ։ Նոր գնված ավտոբուսները չինական ԺոնգՏոնգ ֆիրմայի են, բառացիորեն նույն ավտոբուսները (էն, որ հիմա Երեւանում կան կապույտ-սպիտակ զոլերով), ինչ քաղաքը ձեռք էր բերել 2021-ին։ Այն ժամանակ, եթե հիշում եք, ՔՊ վերնախավը Երեւանի ավագանիում սաբոտաժ էր կազմակերպել՝ ՔՊ-ական ավագանու անդամները քվեարկության չէին եկել։ Պատճառաբանությունը՝ կառավարությունը չի ուզում այս չինական ավտոբուսները եւ պատրաստվում է ավելի որակյալ ավտոբուսներ բերել։ Եվ այդ սաբոտաժից երեք տարի անց, երբ քաաքապետն արդեն իրենց կուսակիցն է, ի՞նչ են անում նրանք․ ճիշտ է՝ առնում են եւս 171 ՆՈՒՅՆ ԺոնգՏոնգ ավտոբուսներից ու հպարտորեն հայտարարում են դրա մասին ու ամենակարեւորը՝ ներկում են դրանք էն գուներով, ինչ գերմանական MAN-երն են։
Արդ, ինչու՞ են սաբոտաժից երեք տարի անց նույն չինական ավտոբուսները գնել։
Պաշտոնապես, որովհետեւ համարում են, որ դրանք գին/որակ հարաբերակցության մեջ լավագույն տարբերակն են։ Օկ, իսկ ինչու՞ էին էդ դեպքում նրանք երեք տարի առաջ սաբոտաժի ենթարկում նույն ավտոբուսների գնման գործընթացը՝ երեւանցիներին կանգնեցնելով տրանսպորտային կոլափսի վտանգի առաջ։ Ո՞նց եք կարծում՝ ինչո՞ւ»։
Նմանատիպ հոդվածներ
Հակոբ Արշակյանը մեկնաբանել է Էրդողանի հայտարարությունը
Հայաստանն ունի բավարար կամք խաղաղություն հաստատելու համար։ Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում այս հայտ...
Մարիա Զախարովան անդրադարձել է ՀՀ-ում կայանալիք հայ-ամերիկյան խաղաղապահ ուժերի զորավարժություններին
Արևմուտքի ներկայացուցիչները Հայաստանին ներքաշում են Անդրկովկասում փոխգործակցության տարբեր ձևաչափերի մեջ, որոնք ուղղած են...
ԱԺ օթյակից լրագրողներին դուրս հանելու միջադեպով վարույթ է նախաձեռնվել. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Հունիսի 12-ին՝ Աժ-ում Կառավարության հարցուպատասխանի ժամանակ, լրագրողներին բռնությամբ ԱԺ օ...
Կիրանցի արդեն փակված ճանապարհի լայնքով մոտ կես մետր բարձրությամբ պարիսպ է կառուցված. «Ազատություն»
Կիրանցի արդեն փակված ճանապարհի լայնքով մոտ կես մետր բարձրությամբ պարիսպ է կառուցված։ Այս մասին հայտնում է «Ազատություն»-...