Հայկական բոլոր տարածքները հետ են վերադարձվելու ՀՀ-ին, ադրբեջանականներն՝ Ադրբեջանին․ Արշակյան
Սահմանների բացումը բխում է 2 երկրների ու ժողովուրդների շահերից, հուսով եմ, որ դա շուտափույթ կերպով տեղի կունենա: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ փոխխոսնակ Հակոբ Արշակյանը:
Նրա խոսքով՝ ՀՀ-ի հետ ուժի լեզվով խոսելը լավ միտք չէ և, ընդհանրապես, երբ խոսքը գնում է խաղաղության մասին, չի կարող խաղաղությունը լինել պարտադրված, եթե բալանսի խախտում տեղի ունեցավ, դա չի կարող լինել երկարաժամկետ խաղաղություն:
Հարցին՝ սահմանզատում ենք անցկացրել Կիրանցի հատվածում, մենք հողեր ենք տվել, իսկ ի՞նչ է վերադարձրել Ադրբեջանը, ԱԺ փոխխոսնակն ասաց, որ սահմանազատման գործընթացի ամբողջ իմաստն այն է, որ ՀՀ-ին պատկանող տարածքները վերադարձվեն Հայաստանին, Ադրբեջանինն՝ Ադրբեջանին:
Նա ասաց, որ այս փուլում չի ուզում մեկնաբանել, որովհետև չի կարծում, որ դա նպաստելու է ամբողջական դելիմիտացիայի և դեմարկացիայի գործընթացին:
«Մենք հիմա մի գործընթաց ենք սկսել, որն ունի սկիզբ և ավարտ: Սկզբի երեք տոկոսն անցել ենք արդեն, այդ երեք տոկոսն ուզում եք ամբողջական ներկայացնել: Չեք կարող դա ներկայացնել, որովհետև գործընթացը պետք է ներկայացվի 100 տոկոս: Ես ձեզ ասում եմ՝ հարյուր տոկոս իրականացնելու դեպքում հայկական բոլոր տարածքները հետ են վերադարձվելու Հայաստանին, ադրբեջանական բոլոր տարածքներն՝ Ադրբեջանին»,- շեշտեց նա:
Նմանատիպ հոդվածներ
Զախարովան մեկնաբանել է Մոսկվայում և Երևանում դեսպանների փոփոխության մասին լուրերը
Մոսկվան գոհ է Ռուսաստանում Հայաստանի ներկայիս դեսպան Վաղարշակ Հարությունյանի աշխատանքից։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հ...
Բաքվի դատարանը արցախցի Ռաշիդ Բեգլարյանին դատապարտեց 15 տարվա ազատազրկման
Բաքվի դատարանը արցախցի Ռաշիդ Բեգլարյանին դատապարտեց 15 տարվա ազատազրկման։ Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ–ները։ Ն...
Ադրբեջանում մեկնարկել է օկուպացված Արցախի բնակիչ Ռաշիդ Բեգլարյանի գործով դատական նիստը
Ադրբեջանում մեկնարկել է օկուպացված Արցախի բնակիչ Ռաշիդ Բեգլարյանի գործով դատական նիստը, հայտնում են տեղի լրատվամիջոցները...
Այսօրվանից Կիրանց գյուղի միջով անցնող միջպետական ճանապարհը չի գործում
Այսօրվանից Կիրանց գյուղի միջով անցնող միջպետական ճանապարհը չի գործում։ Այս մասին հայտնում են «Ազատության»-ից: Հերթապահող...