Դեմոկրատների հովանավորները սառեցրել են 90 մլն դոլար, մինչև Բայդենը չհեռանա նախագահական մրցապայքարից
ԱՄՆ դեմոկրատական կուսակցության մի քանի խոշոր հովանավորներ դադար են տվել 90 մլն դոլարի նվիրատվությունների փոխանցումն այնքան ժամանակ, քանի դեռ կուսակցությունը ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին չի փոխարինել նախագահական ընտրություններում թեկնածու առաջադրվելու մեկ այլ հավակնորդով: Այս մասին հայտնում է The New York Times-ը՝ հղում անելով իր աղբյուրներին:
Նրա տեղեկություններով՝ հովանավորների խումբը սպասողական դիրքորոշում է որդեգրել եւ չի պատրաստվում որեւէ որոշում կայացնել, քանի դեռ հստակություն չի եղել, թե ով է դառնալու դեմոկրատների թեկնածուն նախագահական ընտրություններում: The New York Times-ն ընդգծում է, որ «սա Բայդենի թույլ ելույթի հետևանքների ամենայուրահատուկ օրինակներից մեկն է բանավեճում»:
Ինչպես նշում է հրատարակությունը, այս իրավիճակը միայն վատթարանում է հուլիսին Բայդենի նախընտրական արշավի համար միջոցներ հավաքելու հետ կապված իրավիճակը, քանի որ շատ խոշոր հովանավորներ կասկածներ են հայտնում նոյեմբերին կայանալիք նախագահական ընտրություններում հաղթանակ տանելու ամերիկյան վարչակազմի գործող ղեկավարի կարողության վերաբերյալ:
Հունիսի 27-ին Ատլանտայում (Ջորջիա նահանգ) տեղի է ունեցել Բայդենի և նրա հակառակորդ հանրապետական Դոնալդ Թրամփի հեռուստաբանավեճը: CNN հեռուստաալիքի Էքսպրես հարցման տվյալներով՝ բանավեճին հետեւող հանդիսատեսի երկու երրորդը հաղթանակը շնորհել Է Թրամփին։ Ինչպես հայտնել է The Wall Street Journal թերթը, Կոնգրեսում դեմոկրատների շրջանում խուճապ է սկսվել հեռուստաբանավեճում Բայդենի անհաջող ելույթի պատճառով: Կուսակցության որոշ ներկայացուցիչներ հրապարակայնորեն կոչ են արել նախագահին հրաժարվել ընտրապայքարին մասնակցելուց և այդ հնարավորությունը զիջել ավելի երիտասարդ քաղաքական գործչին:
ԱՄՆ-ում նախագահական ընտրությունները տեղի կունենան նոյեմբերի 5-ին: Թրամփն արդեն հավաքել է անհրաժեշտ թվով պատվիրակների ձայներ՝ պետության ղեկավարի պաշտոնում հանրապետականների կողմից թեկնածու առաջադրվելու համար: Բայդենը, որն առաջադրվել է երկրորդ ժամկետի համար, ստացել է բավարար թվով Դեմոկրատական պատվիրակների աջակցությունը: Թեկնածությունները կհաստատվեն կուսակցական համագումարներում ավելի ուշ ամռանը:
Նմանատիպ հոդվածներ
Զախարովան մեկնաբանել է Մոսկվայում և Երևանում դեսպանների փոփոխության մասին լուրերը
Մոսկվան գոհ է Ռուսաստանում Հայաստանի ներկայիս դեսպան Վաղարշակ Հարությունյանի աշխատանքից։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հ...
Բաքվի դատարանը արցախցի Ռաշիդ Բեգլարյանին դատապարտեց 15 տարվա ազատազրկման
Բաքվի դատարանը արցախցի Ռաշիդ Բեգլարյանին դատապարտեց 15 տարվա ազատազրկման։ Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ–ները։ Ն...
Ադրբեջանում մեկնարկել է օկուպացված Արցախի բնակիչ Ռաշիդ Բեգլարյանի գործով դատական նիստը
Ադրբեջանում մեկնարկել է օկուպացված Արցախի բնակիչ Ռաշիդ Բեգլարյանի գործով դատական նիստը, հայտնում են տեղի լրատվամիջոցները...
Այսօրվանից Կիրանց գյուղի միջով անցնող միջպետական ճանապարհը չի գործում
Այսօրվանից Կիրանց գյուղի միջով անցնող միջպետական ճանապարհը չի գործում։ Այս մասին հայտնում են «Ազատության»-ից: Հերթապահող...