Մենք այն ազգն ենք, որն ամենից շատ է տուժում մեր հարևանի հակամարտությունից․ Էրդողան
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Newsweek պարբերականին տված գրավոր հարցազրույցում մեղադրել է ԱՄՆ-ին Սիրիայում ահաբեկիչներին աջակցելու մեջ:
«Մենք այն ազգն ենք, որն ամենից շատ է տուժում մեր հարևան Սիրիայի հակամարտությունից։ ԱՄՆ-ն աջակցում է ոչ թե Սիրիայի քրդերին, այլ ահաբեկիչներին։ Հենց մենք ենք աջակցում Սիրիայի քրդերին և պաշտպանում նրանց իրավունքները։ PKK/PYD/YPG ահաբեկչական կազմակերպությունը (Քրդստանի աշխատավորական կուսակցություն, Թուրքիայում արգելված է որպես ահաբեկչական կազմակերպություն – խմբ.) տարածաշրջանում ահաբեկչական գործունեություն է ծավալում SDF-ի քողի տակ։ Այն հատկապես հետապնդում է Սիրիայի քրդերին։ Հենց այդ ահաբեկիչներն են, որոնց աջակցում է ԱՄՆ -ն, սպառնում քրդերին, արաբներին և թուրքմեններին տարածաշրջանում և վտարում նրանց իրենց հողերից», - ասել է Թուրքիայի առաջնորդը։
Նրա խոսքով՝ բոլոր հակամարտությունների լուծումը Սիրիայում նոր սոցիալական միավորումն է՝ տարածքային ամբողջականության հիման վրա:
«Մենք ցանկանում ենք, որ Սիրիան լինի ոչ թե մի երկիր, որտեղ տարածաշրջանային և համաշխարհային տերությունները զինված պայքար են մղում, այլ բարգավաճող պետություն, որը լիովին զերծ է ահաբեկչությունից և կառավարվում է սիրիացիների կողմից», - ասել է Թուրքիայի նախագահը:
«Սիրիական ժողովրդավարական ուժերի» (SDF) կազմավորումները, որոնց հիմքը կազմում են քրդական ինքնապաշտպանական ջոկատները YPG-ն, ամերիկյան զինվորականների աջակցությամբ վերահսկում են սիրիական Էլ Հասեկե եւ Ռաքքա նահանգների մեծ մասը, ինչպես նաեւ Հալեպի եւ Դեր Զորի Նահանգների որոշ բնակավայրեր: Մասնավորապես, նրանց վերահսկողության տակ են գտնվում Էլ Հասեկե և Կամիշլի քաղաքների թաղամասերի մեծ մասը։
Պաշտոնական Դամասկոսը չի ճանաչում Սիրիայի հյուսիս-արևելքում ինքնավար վարչակազմին:
Նմանատիպ հոդվածներ
Զախարովան մեկնաբանել է Մոսկվայում և Երևանում դեսպանների փոփոխության մասին լուրերը
Մոսկվան գոհ է Ռուսաստանում Հայաստանի ներկայիս դեսպան Վաղարշակ Հարությունյանի աշխատանքից։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հ...
Բաքվի դատարանը արցախցի Ռաշիդ Բեգլարյանին դատապարտեց 15 տարվա ազատազրկման
Բաքվի դատարանը արցախցի Ռաշիդ Բեգլարյանին դատապարտեց 15 տարվա ազատազրկման։ Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ–ները։Նա...
Ադրբեջանում մեկնարկել է օկուպացված Արցախի բնակիչ Ռաշիդ Բեգլարյանի գործով դատական նիստը
Ադրբեջանում մեկնարկել է օկուպացված Արցախի բնակիչ Ռաշիդ Բեգլարյանի գործով դատական նիստը, հայտնում են տեղի լրատվամիջոցները...
Այսօրվանից Կիրանց գյուղի միջով անցնող միջպետական ճանապարհը չի գործում
Այսօրվանից Կիրանց գյուղի միջով անցնող միջպետական ճանապարհը չի գործում։ Այս մասին հայտնում են «Ազատության»-ից:Հերթապ...