Քաղաքականություն

Մակրոնի ծրագիրը ձախողվել է․ ինչ է հայտնի․ ԶԼՄ

Մակրոնի ծրագիրը ձախողվել է․ ինչ է հայտնի․ ԶԼՄ
Էմանուել Մակրոնի՝ Ուկրաինա հրահանգիչներ ուղարկելու ծրագիրը հարցականի տակ հայտնվեց այն բանից հետո, երբ Ֆրանսիայի նախագահը ձախողվեց խորհրդարանական ընտրություններում, ինչպես նաև չունեցավ դաշնակիցների…

Էմանուել Մակրոնի՝ Ուկրաինա հրահանգիչներ ուղարկելու ծրագիրը հարցականի տակ հայտնվեց այն բանից հետո, երբ Ֆրանսիայի նախագահը ձախողվեց խորհրդարանական ընտրություններում, ինչպես նաև չունեցավ դաշնակիցների լայն աջակցություն: Այս մասին Bloomberg-ին տված հարցազրույցում հայտարարել է Ուկրաինայում զինվորականների տեղակայման առաջարկով Մակրոնի գլխավոր աջակիցը՝ Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդան։


Նրա խոսքով՝ համապատասխան նախաձեռնությունը լայն աջակցություն չի ստացել եւ «գաղափարն, ամենայն հավանականությամբ, կմնա չլուծված եւ օդում կախված»:


«Մենք չենք տեսնում, որ նախագահ Մակրոնը հետագա քայլեր ձեռնարկի այս խնդրի լուծման համար», - ասել է Նաուսեդան:


Լիտվայի նախագահը նշել է, որ Ֆրանսիայում քաղաքական ցնցումները անբարենպաստ են Ուկրաինայի համար՝ հավելելով, որ «նման նախաձեռնությունները կասկածի տակ են դրվելու և արդեն դրվում են»:


Միևնույն ժամանակ, ֆրանսիացի պաշտոնյան հայտնել է, որ հրահանգիչներ ուղարկելու ծրագիրը մնում է ուժի մեջ, և վերջին խոսքը Ֆրանսիայի նախագահն է:


Մինչ այդ ֆրանսիական «Հայրենասերներ» կուսակցության առաջնորդ Ֆլորիան Ֆիլիպոն հայտարարել էր, որ խորհրդարանական ընտրությունների արդյունքում «Փարիզը ենթակա կմնա Եվրամիության (ԵՄ) եւ ՆԱՏՕ-ի թելադրանքին», ինչի կապակցությամբ Ուկրաինայի հարցում երկրի դիրքորոշումը չի փոխվի:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250