Անգլիան հասավ եզրափակիչ. նրանց հաջողվեց խփել հաղթական գոլը
Անգլիան եզրափակիչում է․ փոխարինման մտած խաղացողները կազմակերպեցին Նիդեռլանդների դեմ հաղթական գոլը
Անգլիան 2-1 հաղթեց Նիդեռլանդներին և անցավ եզրափակիչ։ «Երեք առյուծները» խաղան Իսպանիայի դեմ։
Փոխարինման մտած Քոուլ Փալմերը և Օլի Վոթքինսը կազմակերպեցին հոլանդացիների դեմ հաղթանակն գոլը։
Խաղի հաշիվը բացվեց 7-րդ րոպեին։ Հեռահար գեղեցիկ հարվածով գոլի հեղինակ դարձավ «Պարի Սեն Ժերմենի» հարձակվող խավի Սիմոնսը։
18'-ին անգլիացիները կարողացան հավասարեցնել հաշիվը։ «Նարնջագույնների» պաշտպան Դենզել Դումֆրիսը տուգանային հրապարակում խախտեց խաղի կանոնները Հարրի Քեյնի դեմ, ու 11 մետրանոց նշանակվեց։ Անգլիայի հավաքականի ավագն անվրեպ իրացրեց այն։
Քեյնը դարձավ «Եվրո»-ի պատմության փլեյ-օֆֆի փուլում ամենաշատ գոլ խփած ֆուտբոլիստը։ Նիդեռլանդներին խփած գոլը 3-րդն է «Եվրո2024»-ում․ հարձակվողն արդեն լավագույն ռմբարկուներից մեկն է։ Իսկ ընդհանրապես «Եվրո»-ում հավաքականի 7 գոլով նա հավասարվեց լեգենդար Ալան Շիրերին։
80-րդ և 81-րդ րոպեին «Երեք առյուծների» կազմում փոխարինումներ եղան․ Ֆիլ Ֆոդենի փոխարեն խաղադաշտ մտավ «Չելսիի» հարձակվող Քոուլ Փալմերը, իսկ Քեյնի փոխարեն՝ «Ասթոն Վիլլայի» հարձակվող Օլի Վոթքինսը։ 90+1՛-ին Վոթքինսը Փալմերի փոխանցումից հետո խփեց անգլիացիների հաղթական գոլը։
Նմանատիպ հոդվածներ
Փեզեշքիանը դեմ է արտահայտվել «Զանգեզուրի միջանցքին»
Իրանի նորընտիր նախագահ Մասուդ Փեզեշքիանը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հեռախոսազրույցի ընթացքում հայտարարել է,...
Թուրքիան արգելել է Հայաստանի ու Վրաստանի համար նախատեսված բեռի տեղափոխումն իր երկնքով. այն բերվում է Ռուսաստանով. Hetq
Թուրքական ավիացիոն իշխանությունները շարունակում են կամայականությունները՝ խոչընդոտելով Հայաստանին առնչվող թռիչքներն ու օդ...
Ադրբեջանի ԱԳՆ-ն ևս արձագանքել է այսօրվա եռակողմ հանդիմանը
Ադրբեջանի ԱԳՆ-ն նույնպես հայտարարություն է տարածել ՀՀ-ԱՄՆ-Ադրբեջան եռակողմ հանդիպման արդյունքներով՝ նշելով, թե պատմական...
ԱՄՆ-ի հայտարարությունը՝ Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների վերաբերյալ
ԱՄՆ-ը շարունակում է աշխատել Հայաստանի և Ադրբեջանի միջև դիվանագիտական կարգավորման ուղղությամբ: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ...