ԱՄՆ-ն Սառը պատերազմից հետո առաջին անգամ հեռահար զենք կտեղակայի Գերմանիայում. ՌԴ-ն խոստացել է «ռազմական պատասխան»
2026 թվականին Միացյալ Նահանգները կսկսի հեռահար սպառազինությունների «տարբեր» տեղակայումը Գերմանիայում։ Այս մասին ասվում է Սպիտակ տան կայքում հրապարակված երկու երկրների համատեղ հայտարարության մեջ։
Հեռահար կրակային ստորաբաժանումները կներառեն SM-6 հրթիռներ, Tomahawk հրթիռներ և հիպերձայնային զենքի մշակում «էականորեն ավելի մեծ հեռահարությամբ, քան ներկայիս ցամաքային կրակային զենքերը Եվրոպայում»:
Ռուսաստանի փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը հայտարարել է, որ ռուս զինվորականները «արդեն հաշվի են առել» Վաշինգտոնի ուղերձները։ Նրա կարծիքով, դա «էսկալացիոն կուրսի օղակ է, ահաբեկման տարրերից մեկը, որն այսօր Ռուսաստանի ուղղությամբ ՆԱՏՕ-ի և ԱՄՆ-ի գծի գրեթե հիմնական բաղադրիչն է»։
Ռյաբկովն ասել է, որ Ռուսաստանը «առանց նյարդերի, առանց էմոցիաների կմշակի առաջին հերթին ռազմական պատասխան այս նոր խաղին»։
«Կոմերսանտ»-ը նշում է, որ ԱՄՆ-ը 1980-ականներից ի վեր նման ցամաքային համակարգեր չի տեղակայել Եվրոպայում: Deutsche Welle-ն ընդգծում է, որ սառը պատերազմից հետո առաջին անգամ գերմանական տարածքում կտեղակայվեն ռուսական տարածք հասնելու ունակ սպառազինության համակարգեր։
Ինչպես գրում է Der Spiegel-ը, վերջին մի քանի ամիսների ընթացքում Վաշինգտոնի և Բեռլինի միջև բանակցություններ են վարվել ամերիկյան զենքի տեղակայման վերաբերյալ գաղտնիության պայմաններում։ Միաժամանակ, գերմանական իշխանությունները, ըստ հրապարակման, պնդել են, որ ամերիկյան համալիրները գտնվում են Գերմանիայում, այլ ոչ թե եվրոպական այլ երկրում։
Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը ողջունել է ԱՄՆ-ի հետ երկրի տարածքում հեռահար համակարգեր տեղակայելու պայմանավորվածությունը՝ նշելով, որ դա նշանակում է, որ Գերմանիան ինքը պետք է ներդրումներ կատարի նման սպառազինության մեջ։
Նմանատիպ հոդվածներ
Հակոբ Արշակյանը մեկնաբանել է Էրդողանի հայտարարությունը
Հայաստանն ունի բավարար կամք խաղաղություն հաստատելու համար։ Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում այս հայտ...
ՌԴ-ն ցավում է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին Երևանի մասնակցության համար. Գալուզինը` ռիսկերի մասին
Ռուսական կողմը չափազանց ափսոսում է Վաշինգտոնում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին Հայաստանի մասնակցության համար, ՌԻԱ Նովոս...
ԱԺ օթյակից լրագրողներին դուրս հանելու միջադեպով վարույթ է նախաձեռնվել. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Հունիսի 12-ին՝ Աժ-ում Կառավարության հարցուպատասխանի ժամանակ, լրագրողներին բռնությամբ ԱԺ օ...
Վաշինգտոնում մեկնարկել է Միրզոյանի, Բայրամովի և Բլինկենի եռակողմ հանդիպումը
Վաշինգտոնում մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի, Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի և ԱՄՆ պետքարտուղար Էնթոն...