Քանի դեռ 128 F-16 չունենք, չենք կարողանա նրանց հետ օդում հավասարվել․ Զելենսկի
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հույս է հայտնել, որ միջազգային գործընկերների կողմից խոստացված F-16 կործանիչները Ուկրաինա կժամանեն այս ամառ: Նա ընդգծել է, որ Կիևին անհրաժեշտ է առնվազն 128 կործանիչ, գրում է pravda.com.ua-ն:
«Լուրջ որոշում կա ուկրաինացիներին F-16-ներ մատակարարել... բայց քանի՞սը։ Գիտեք, մենք միշտ սպասում ենք։ Ինչպես էր մայրս ինձ սպասում դասերից հետո, իսկ ես միշտ պատճառ էի գտնում ավելի ուշ տուն գալու համար։ Նույն բանն է, ուղղակի շատ ավելի լուրջ», - ասել է Զելենսկին:
Նախագահն ընդգծել է, որ Ռուսաստանն Ուկրաինայի դեմ պատերազմում ամեն օր օգտագործում է 300 ինքնաթիռ, մինչդեռ գործընկերները որոշումներ են կայացրել 10 կամ 20 ինքնաթիռների վերաբերյալ։
«Եթե նույնիսկ 50-ը մատակարարվի, դա ոչինչ է, քանի որ ռուսները 300-ն ունեն: Մենք պաշտպանվում ենք, մեզ 128-ն է պետք... Քանի դեռ 128-ը չունենք, չենք կարողանա նրանց հետ օդում հավասարվել», - հավելել է Զելենսկին:
Նմանատիպ հոդվածներ
Այսօրվանից Կիրանց գյուղի միջով անցնող միջպետական ճանապարհը չի գործում
Այսօրվանից Կիրանց գյուղի միջով անցնող միջպետական ճանապարհը չի գործում։ Այս մասին հայտնում են «Ազատության»-ից:Հերթապ...
ԱՄՆ կոնգրեսականների կոչը Բայդենին՝ ԼՂ հայերի վերաբերյալ
ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի անդամները Վաշինգտոնում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին ընդառաջ համատեղ հայտարարություն ե...
ԱԳՆ-ից՝ Վաշինգտոնում Միրզոյան-Բայրամով հնարավոր պաշտոնական հանդիպման մասին
Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների պաշտոնական հանդիպման, բանակցությունների պայմանավորվածությ...
Այսօր տեղի կունենա Միրզոյան-Բլինքեն-Բայրամով հանդիպում
Վաշինգտոնում ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ հուլիսի 10-ին տեղի կունենա ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի, Ադրբեջ...