Իսպանիան «Եվրո2024»-ի եզրափակչում է․ Ֆրանսիան նորից զրկվեց Եվրոպայի գավաթը նվաճելու շանսից
Իսպանիան «Եվրո2024»-ի եզրափակչում է․ Ֆրանսիան նորից զրկվեց Եվրոպայի գավաթը նվաճելու շանսից։
Եզրափակիչում իսպանացիներն ուժերը կչափեն Նիդեռլանդներ - Անգլիա զույգի հաղթողի հետ։
«Լա Ֆուրիա Ռոխան» 2-1 հաշվով կամային հաղթանակ տարավ։ Հանդիպմանն առաջինը գոլ խփեցին ֆրանսիացիները։ 9-րդ րոպեին Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեի եզրային փոխանցումից հետո Ռանդալ Կոլո Մուանին գլխի հարվածով գրավեց Ունայ Սիմոնի դարպասը։
Հենց առաջին խաղակեսում «Կարմիրներին» հաջողվեց հավասարեցնել հաշիվը։ Հեռահար գեղեցիկ հարվածով աչքի ընկավ (21') 16-ամյա Լամին Յամալը՝ դառնալով «Եվրո»-ի պատմության ամենաերիտասարդ գոլահարը։ «Բարսելոնայի» հարձակվողն այս մրցաշարում իր հաշվին ուներ միայն 3 գոլային փոխանցում։
25'-ին Իսպանիան առաջ անցավ հաշվի մեջ։ «Լայպցիգի» կիսապաշտպան Դանի Օլմոյի հարվածից հետո գնդակը դիպավ «Բարսայի» պաշտպան Ժուլ Կունդեի ոտքին ու հայտնվեց Մարկ Մինյանի դարպասում։ Սկզբում գնդակը գրանցվեց Կունդեի անվան դիմաց որպես ինքնագոլ, բայց հետո փոխվեց իսպանացու հաշվին։ Կիսապաշտպանը 3 գոլով մրցաշարի արդեն լավագույն ռմբարկուներից մեկն է։
Այսպիսով, այս մրցաշարում ինքնագոլերի թիվը մնաց 10, իսկ իսպանացիներն անցան եզրափակիչ։
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանը ստացել է ՆԱՏՕ-ի գագաթաժողովին մասնակցելու Վաշինգտոնի հրավերը. ԱԳՆ խոսնակ
Հայաստանն ընդունել է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին մասնակցելու հրավերը Հայաստանն ստացել է Վաշինգտոնում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի՝ գոր...
ՔՊ–ի գրասենյակի մոտ կրակոցներ են հնչել, վիրավոր կա
Երևանում՝ Էրեբունի 33 հասցեի մոտ, որտեղ գտնվում է նաև «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գրասենյակը, կրակոցներ են հ...
Թուրքիան արգելել է Հայաստանի ու Վրաստանի համար նախատեսված բեռի տեղափոխումն իր երկնքով. այն բերվում է Ռուսաստանով. Hetq
Թուրքական ավիացիոն իշխանությունները շարունակում են կամայականությունները՝ խոչընդոտելով Հայաստանին առնչվող թռիչքներն ու օդ...
Ադրբեջանի ԱԳՆ-ն ևս արձագանքել է այսօրվա եռակողմ հանդիմանը
Ադրբեջանի ԱԳՆ-ն նույնպես հայտարարություն է տարածել ՀՀ-ԱՄՆ-Ադրբեջան եռակողմ հանդիպման արդյունքներով՝ նշելով, թե պատմական...