Դա Պուտինի ուղերձն էր աշխարհին, մարդկանց, ՆԱՏՕ-ի պետություններին, մեր դաշնակիցներին․ Զելենսկի

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ռուսաստանի հրթիռային հարձակումը, որը ոչնչացրել է «Օխմատդիտ» մանկական հիվանդանոցի մասնաշենքերը, ոչ այլ ինչ է, քան Պուտինի ազդանշանն ամբողջ աշխարհին, որ նա կշարունակի այդպես վարվել:


«Հրթիռը թռավ հենց հիվանդանոց, և սա առաջին անգամը չէ»,-ասաց Զելենսկին։


Հարցին, թե չի կարծում, որ դա Պուտինի ազդանշանն էր ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի նախօրեին, Ուկրաինայի նախագահը պատասխանել է. «Այո, դա նրա ազդանշանն էր»:


«Դա նրա ուղերձն է աշխարհին, մարդկանց, ազդանշան ՆԱՏՕ-ի պետություններին, մեր բոլոր դաշնակիցներին։ Դա ազդանշան է, որ նա հենց այդպես էլ կանի», - ասել է Զելենսկին։


Երկրի ղեկավարը նաև ընդգծել է, որ իր համար, որպես հոր, ՌԴ –ի հարվածը մանկական հիվանդանոցին շատ զգայուն թեմա է:


«Ես հայր եմ, ես նախագահ եմ, ես մարդ եմ, և շատ դժվար է կորցնել մարդկանց, շատ դժվար է կորցնել երեխաներին», - ասել է նա:


«Եվ դուք տեսնում եք այս մարդկանց, այս ծնողներին, երբ նրանց երեխաները մահանում են, այս պահին դուք ցանկանում եք սպանել Պուտինին, և մեզանից բոլորը դա շատ են ուզում, քանի որ իրականում, ինձ թվում է, նրա համար կարևոր չէ, թե ինչ է կատարվում», - ամփոփել է Զելենսկին։

Քաղաքականություն