Տիեզերական մասշտաբի սկանդալ. որոշ երկրներ Փաշինյանից պահանջում են տիեզերքից «իջեցնել» հայկական արբանյակները. «Ժողովուրդ»

 «ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Ավետ Պողոսյանի անակնկալ պաշտոնազրկումը, կարծես թե, խոր արմատներ ունի: Տարբեր հրապարակումների համաձայն՝ մինչեւ 2018-ի հեղափոխությունը՝ ԱՄՆ-ում տաքսու վարորդ աշխատած Պողոսյանը համակարգել է կապի և տիեզերական գործունեությունը, որը, կարծես թե, ձախողվել է:


«Ժողովուրդ» օրաթերթին որոշ մանրամասներ են հայտնի դարձել, թե ինչպես և ինչու է Ավետ Պողոսյանը ազատվել պաշտոնից։ Ըստ կառավարությունից թերթին հասած լուրերի, երբ «Հայասաթ-1» արբանյակը ԱՄՆ-ի «Վանդենբերգ» ավիաբազայից ուղարկվել է տիեզերք SpaceX ընկերության Falcon-9 հրթիռով, ապա նաև «Արմսաթ-1»-ը, խնդիր են դարձել ոլորտի համակարգող Պողոսյանի համար:


Բանն այն է, որ ըստ տարբեր մասնագետների՝ տիեզերք ուղարկված արբանյակները այլ երկրների արբանյակների գլխին պատուհաս են դարձել, խափանել շատ երկրերի արբանյակների կամ դրանց ծրագրերի մի մասի գործունեությունը: Եվ ահա, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին նամակներ են հղել տարբեր երկրների (թերթը ցանկը ճշտվում է, ավելի ուշ կհրապարակի) կառավարություններից, հորդորել են իջեցնել արբանյակը/ները, քանի որ ոչ պրոֆեսիոնալ և չհաշվարկված է եղել աշխատանքը, որակը և մեկնարկը:



«Ժողովուրդ» օրաթերթը դիմեց Ավետ Պողոսյանին տեղեկությունները ճշտելու համար, վերջինս փոխանցեց, թե՝ «Նախ ինձ աշխատանքից չեն ազատել, առավել ևս՝ լուրջ պատճառներով: Ինչ վերաբերում է «Հայասաթ 1» արբանյակին, դա մասնավոր նախաձեռնություն է, որը պետության և նախարարության հետ կապ ունի միայն այնքանով, որ պետությունից ստացել է տիեզերական գործունեության լիցենզիա՝ օրենքով սահմանված կարգով: Իսկ, եթե նկատի ունեք ՀՀ-ին պատկանող «Արմսաթ 1» արբանյակը, այն բնականոն հունով շարունակում է իր աշխատանքը՝ ինչպես ի սկզբանե նախատեսված է եղել: Ձեր և որևէ տեղեկություն իրականությանը չի համապատասխանում»:


Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Քաղաքականություն