Քաղաքականություն

Էրդողանն ու Իրանի նորընտիր նախագահը քննարկել են տարածաշրջանային խնդիրները

Էրդողանն ու Իրանի նորընտիր նախագահը քննարկել են տարածաշրջանային խնդիրները
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի նորընտիր նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ, հայտնում է TRT-ն: Էրդողանի գրասենյակի հաղորդագրության համաձայն՝ զրույցի ընթացքում…

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի նորընտիր նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ, հայտնում է TRT-ն:


Էրդողանի գրասենյակի հաղորդագրության համաձայն՝ զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել Թուրքիայի և Իրանի երկկողմ հարաբերություններին, քննարկվել են տարածաշրջանային և գլոբալ խնդիրներ։


Էրդողանը վստահություն է հայտնել բոլոր ոլորտներում երկու երկրի հարաբերությունների հետագա զարգացման հարցում՝ ընդգծելով դրանց խորը պատմական արմատները։


Թուրքիայի ղեկավարը շնորհավորել է Փեզեշքիանին նախագահական ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ և հաջողություն մաղթել նոր պաշտոնում։

Նմանատիպ հոդվածներ

Միշտ պատրաստ ենք աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը և խաղաղության օրակարգի առաջմղմանը․ Պուտին

Աստանայում մեկնարկած Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի շրջանակում հանդիպել են Ռուսաստանի և Ադրբեջա...

Տիեզերական մասշտաբի սկանդալ. որոշ երկրներ Փաշինյանից պահանջում են տիեզերքից «իջեցնել» հայկական արբանյակները. «Ժողովուրդ»

«ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Ավետ Պողոսյանի անակնկալ պաշտոնազրկումը, կարծես թե, խոր արմատն...

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250