Մեծ Բրիտանիայի ՊՆ նոր ղեկավարը կրակահերթի տակ է հայտնվել Ուկրաինա այցի ժամանակ
Միացյալ Թագավորության պաշտպանության նոր նախարար Ջոն Հիլին հուլիսի 7-ին Ուկրաինա կատարած առաջին պաշտոնական այցի ժամանակ հրթիռակոծության է ենթարկվել: Այս մասին հայտնում է The Daily Mirror պարբերականը:
Նրա տվյալներով՝ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու և պաշտպանության նախարար Ռուստեմ Ումերովի հետ Հիլի բանակցությունների ժամանակ Օդեսա քաղաքում հայտարարվել է Օդային տագնապ, ինչի արդյունքում hանդիպման մասնակիցները ստիպված են եղել պատսպարվել շենքերից մեկի նկուղում։ Թերթը մանրամասնում է, որ հավաքվածներին հաջողվել է ապաստանից հեռանալ առնվազն կես ժամ անց, երբ տրվել է օդային տագնապի դադարեցման ազդանշանը:
Հիլին բրիտանական պաշտպանական գերատեսչության ղեկավարի պաշտոնում նշանակվել էր հուլիսի 5-ին՝ Մեծ Բրիտանիայի խորհրդարանական ընտրություններում Քիր Սթարմերի գլխավորած Լեյբորիստական կուսակցության հաղթանակից հետո: Արդեն հուլիսի 7-ին նա ժամանել է Օդեսա, որտեղ հայտարարել է, որ իր երկիրն Ուկրաինային կմատակարարի 90 բարձր ճշգրտության Brimstone հրթիռներ, 10 ինքնագնաց AS-90 հրետանային կայանքներ և քառորդ միլիոն զինամթերք:
Նմանատիպ հոդվածներ
Միշտ պատրաստ ենք աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը և խաղաղության օրակարգի առաջմղմանը․ Պուտին
Աստանայում մեկնարկած Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի շրջանակում հանդիպել են Ռուսաստանի և Ադրբեջա...
Ֆրանսիայում խորհրդարանական ընտրությունների մասնակցությունը ռեկորդային բարձր է
Այսօր Ֆրանսիայում ընթանում է խորհրդարանական ընտրությունների առաջին փուլը, որը պատմություն կերտելու հնարավորություն ունի....
Տիեզերական մասշտաբի սկանդալ. որոշ երկրներ Փաշինյանից պահանջում են տիեզերքից «իջեցնել» հայկական արբանյակները. «Ժողովուրդ»
«ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Ավետ Պողոսյանի անակնկալ պաշտոնազրկումը, կարծես թե, խոր արմատն...
Իրանի նորընտիր նախագահի առաջին լուրջ ազդակները կարող են անհանգստացնող լինել Բաքվի համար. իրանագետ
Իրանի նորընտիր նախագահ Մասուդ Փեզեշքիանից ստացվել են առաջին լուրջ ազդակները, որոնք կարող են անուղղակիորեն անհագստացնող լ...