Քաղաքականություն

Ուկրաինան նախաձեռնում է ՄԱԿ-ի ԱԽ արտակարգ նիստ. պատճառը Ռուսաստանի այսօրվա հարվածներն են

Ուկրաինան նախաձեռնում է ՄԱԿ-ի ԱԽ արտակարգ նիստ. պատճառը Ռուսաստանի այսօրվա հարվածներն են
Ուկրաինան նախաձեռնում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտակարգ նիստ՝ կապված այսօր Ուկրաինայի վրա ռուսական հրթիռային հարձակման հետ, հայտնում է РБК-Украина-ն։ «Ուկրաինան այժմ նախաձեռնում է ՄԱԿ-ի…

Ուկրաինան նախաձեռնում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտակարգ նիստ՝ կապված այսօր Ուկրաինայի վրա ռուսական հրթիռային հարձակման հետ, հայտնում է РБК-Украина-ն։


«Ուկրաինան այժմ նախաձեռնում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտակարգ նիստ գումարել՝ կապված քաղաքացիական ենթակառուցվածքների, այդ թվում՝ մանկական հիվանդանոցի վրա ռուսական հարձակման հետ»,- ասել է նախագահ Վլադիմիր Զելենսկին։


Նախագահը նշել է, որ Ռուսաստանն արդեն կեղծ տեղեկատվություն է տարածում, որ «Օխմատդիտ» մանկական հիվանդանոցի վրա հարձակումն ուկրաինական հակաօդային պաշտպանության աշխատանքի հետևանք է, սակայն ապացույցներ կան, որ այն ուղղակիորեն խոցվել է հակառակորդի հրթիռով։


Այսօր՝ հուլիսի 8-ին, ժամը 09:40-ի սահմանում ռուսական կողմը հրթիռային հարվածներ է հասցրել Ուկրաինայի մի շարք շրջաններին։ Կա 28 զոհ և 112 վիրավոր։


Զանգվածային հրթիռային հարձակման ժամանակ Ռուսաստանի Դաշնությունը Ուկրաինայի ուղղությամբ արձակել է տարբեր տեսակի 38 հրթիռ, որից 30-ը ոչնչացվել է Ուկրաինայի հակաօդային պաշտպանության կողմից։


Մասնավորապես, ռուսները հարձակվել են Կիևի «Օխմատդիտ» մանկական հիվանդանոցի վրա, ինչի հետևանքով երկու մարդ է զոհվել։ Փլատակների տակ դեռ մարդիկ կարող են լինել.



Նմանատիպ հոդվածներ

Միշտ պատրաստ ենք աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը և խաղաղության օրակարգի առաջմղմանը․ Պուտին

Աստանայում մեկնարկած Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի շրջանակում հանդիպել են Ռուսաստանի և Ադրբեջա...

Տիեզերական մասշտաբի սկանդալ. որոշ երկրներ Փաշինյանից պահանջում են տիեզերքից «իջեցնել» հայկական արբանյակները. «Ժողովուրդ»

«ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Ավետ Պողոսյանի անակնկալ պաշտոնազրկումը, կարծես թե, խոր արմատն...

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250