ՏԵՍԱՆՅՈՒԹ. Խնդրում եմ Գասպարյանին ճանաչել անմեղ. փաստաբան
Հակակոռուպցիոն դատարանում՝ դատավոր Վարդգես Սարգսյանի նախագահությամբ, ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի գործով վերջնական դատական նիստին նրա պաշտպան Ալեքսանդր Կոչուբաևը հանդես եկավ պաշտպանական ճառով։
Նա դատարանից խնդրեց անմեղ ճանաչել Վլադիմիր Գասպարյանին։
Նշենք, որ դատավոր մերժել է փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևի միջնորդությունը՝ նշանակել դատաբժշկական փորձաքննություն Վլադիմիր Գասպարյանի առողջական վիճակի մասին ու պատճառաբանեց․
«Դատարանն արձանագրում է, որ հիվանդություններից որևէ մեկը ներառված չէ այն դրսևորմամբ, որով սահմանել է ՀՀ կառավարությունն իր որոշմամբ։ Ի ուրախություն ձեզ, բարեբախտաբար այդ հիվանդությունները չունեն այն բարդ աստիճանը, որը սահմանված է կառավարության համապատասխան որոշմամբ, հետևաբար դատաքննությունը վերսկսելու և դատաբժշկական փորձաքննություն նշանակելու անհրաժեշտությունը բացակայում է։
Առկա առողջական խնդիրների մասին տեղեկությունը դատարանը հաշվի կառնի և գնահատման կենթարկի հնարավոր մեղադրական դատավճիռ կայացնելիս և հնարավոր պատիժ նշանակելիս, եթե դատարանը նման հետևության կհանգի»։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ.Առուշ Առուշանյանը դիմավորել է Բագրատ Սրբազանին
Բագրատ Սրբազանը Սյունիք կատարած այցի շրջանակում՝ այցելել է Գորիս։ Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանն է դիմավորել Բագրա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Վալերի Օսիպյանը դավաճանել է համակարգին «Սասնա Ծռերից» սկսած. Վլադիմիր Գասպարյան
Վլադիմիր Գասպարյանը հայտարարել է, որ «Վալերիյ Օսիպյանն ինչպես դավաճանեց համակարգին, այնպես էլ դավաճանեց այն մարդուն, որն...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Ես քնել եմ ձեր կնոջ հետ»․ Բայդենը նվաստացրել է ՆԱՏՕ-ի ղեկավարին
Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը, ելույթ ունենալով Վաշինգտոնում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում, հերթական անգամ սխալ է արտահ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Ժենգյալով հաց թխելու արդյունքը հետո կտեսնեք»․ Գագիկ Մելքոնյան
«Եթե էդ մարդիկ ստեղ ժենգյալով հաց են թխում, եկել են, օգնում են՝ ժենգյալով հաց են թխում, էդ հեչ բան չի ասո՞ւմ»,- 24news -...