Սեուլը Մոսկվային առաջարկել է ընտրություն կատարել երկու Կորեաների միջև
Հարավային Կորեայի նախագահ Յուն Սոկ Յելը հայտարարել է, որ Մոսկվայի և Փհենյանի միջև ռազմական համագործակցության խորացումն իբր սպառնալիք Է Կորեական թերակղզու, ինչպես նաև Եվրոպայի անվտանգության համար, ուստի Ռուսաստանը պետք է ընտրություն կատարի, թե երկու Կորեաներից որ մեկի հետ զարգացնել հարաբերությունները:
«Ռուսաստանի և Հյուսիսային Կորեայի միջև ռազմական համագործակցությունը բացահայտ սպառնալիք է և լուրջ մարտահրավեր Կորեական թերակղզում և Եվրոպայում խաղաղությանն ու անվտանգությանը», - ասել է նա Reuters գործակալությանը:
Հարավային Կորեայի նախագահի խոսքով՝ Ռուսաստանի հետ հարաբերությունների ապագան այդ դեպքում կախված է Մոսկվայի գործողություններից:
«Դա լիովին կախված է Ռուսաստանից, թե որ ուղղությամբ է նա ցանկանում զարգացնել հարաբերություններն այդ տարածաշրջանում», - մեջբերում Է գործակալությունը քաղաքական գործչի խոսքը:
Նա նաև հավելել է, որ ՆԱՏՕ-ի երկրների ղեկավարների հետ հուլիսի 9-11-ին կայանալիք գագաթնաժողովում կքննարկի երկու պետությունների համագործակցությունը:
Նմանատիպ հոդվածներ
Միշտ պատրաստ ենք աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը և խաղաղության օրակարգի առաջմղմանը․ Պուտին
Աստանայում մեկնարկած Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի շրջանակում հանդիպել են Ռուսաստանի և Ադրբեջա...
Ֆրանսիայում խորհրդարանական ընտրությունների մասնակցությունը ռեկորդային բարձր է
Այսօր Ֆրանսիայում ընթանում է խորհրդարանական ընտրությունների առաջին փուլը, որը պատմություն կերտելու հնարավորություն ունի....
Տիեզերական մասշտաբի սկանդալ. որոշ երկրներ Փաշինյանից պահանջում են տիեզերքից «իջեցնել» հայկական արբանյակները. «Ժողովուրդ»
«ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Ավետ Պողոսյանի անակնկալ պաշտոնազրկումը, կարծես թե, խոր...
Իրանի նորընտիր նախագահի առաջին լուրջ ազդակները կարող են անհանգստացնող լինել Բաքվի համար. իրանագետ
Իրանի նորընտիր նախագահ Մասուդ Փեզեշքիանից ստացվել են առաջին լուրջ ազդակները, որոնք կարող են անուղղակիորեն անհագստացնող լ...