Մոդին հայտարարել է, որ սպասում է «իր ընկեր Վլադիմիր Պուտինի» հետ հանդիպմանը
Հնդկաստանի վարչապետը մեկնել է Մոսկվա: Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին մեկնել է Մոսկվա, որտեղ կմասնակցի ռուս-հնդկական գագաթնաժողովի նիստին, հայտնել է նրա գրասենյակը:
Մեկնելուց առաջ քաղաքական գործիչը հայտարարել է, որ անհամբեր սպասում է նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը՝ նրան ընկեր անվանելով: Նա նշել է, որ Հնդկաստանի և Ռուսաստանի միջև հատուկ և արտոնյալ ռազմավարական գործընկերությունը վերջին տասը տարիների ընթացքում առաջ է շարժվել, այդ թվում՝ էներգետիկայի, անվտանգության, առևտրի, ներդրումների, առողջապահության, կրթության, մշակույթի, զբոսաշրջության և միջանձնային փոխանակումների ոլորտներում:
Հնդկաստանի ԱԳ նախարարի առաջին տեղակալ Վինայ Կվատրան ավելի վաղ հայտնել էր, որ Մոդին երեկոյան ներկա կգտնվի Պուտինի հետ մասնավոր ընթրիքին:
Երեքշաբթի օրը քաղաքական գործիչը հանդիպում կունենա Ռուսաստանում հնդկական համայնքի հետ: Դրան կհաջորդի երկու երկրների ղեկավարների նեղ կազմով զրույցը, իսկ հետո տեղի կունենան բանակցություններ պետությունների ղեկավարների գլխավորած պատվիրակությունների մակարդակով:
Ինչպես հայտնել Է Կրեմլի մամուլի ծառայությունը, Պուտինը և Մոդին կքննարկեն ռուս-հնդկական ավանդական բարեկամական հարաբերությունների հետագա զարգացման հեռանկարները, ինչպես նաև միջազգային և տարածաշրջանային օրակարգի արդիական հարցեր:
Նմանատիպ հոդվածներ
Միշտ պատրաստ ենք աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը և խաղաղության օրակարգի առաջմղմանը․ Պուտին
Աստանայում մեկնարկած Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի շրջանակում հանդիպել են Ռուսաստանի և Ադրբեջա...
Ֆրանսիայում խորհրդարանական ընտրությունների մասնակցությունը ռեկորդային բարձր է
Այսօր Ֆրանսիայում ընթանում է խորհրդարանական ընտրությունների առաջին փուլը, որը պատմություն կերտելու հնարավորություն ունի....
Տիեզերական մասշտաբի սկանդալ. որոշ երկրներ Փաշինյանից պահանջում են տիեզերքից «իջեցնել» հայկական արբանյակները. «Ժողովուրդ»
«ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Ավետ Պողոսյանի անակնկալ պաշտոնազրկումը, կարծես թե, խոր արմատն...
Իրանի նորընտիր նախագահի առաջին լուրջ ազդակները կարող են անհանգստացնող լինել Բաքվի համար. իրանագետ
Իրանի նորընտիր նախագահ Մասուդ Փեզեշքիանից ստացվել են առաջին լուրջ ազդակները, որոնք կարող են անուղղակիորեն անհագստացնող լ...