Կիմ Չեն Ընի քույրը հայտնել է, որ Հարավային Կորեայի նախագահն իր երկիրը դատապարտել է կործանման
Կորեայի Աշխատանքային կուսակցության Կենտկոմի բաժնի ղեկավարի տեղակալ Կիմ Յո Չժոնը, որը Կիմ Չեն Ընի քույրն է, կարծում է, որ Կորեայի Հանրապետության նախագահ Յուն Սոկ Յոլը իր երկիրը դատապարտել է կործանման։ Այս մասին նշվել է Կիմ Յո Չժոնի հայտարարությունում, որը հրապարակել է Կորեայի Կենտրոնական հեռագրական գործակալությունը։
«Բոլորը ստիպված են ընդունել այն փաստը, որ այսպես կոչված նախագահը, որին ընտրել են քաղաքացիները, Կորեայի Հանրապետությունը դատապարտել է կործանման»,- կարծում է Կիմ Յո Չժոնը, որը մամուլի համար արված իր հայտարարությունում սուր քննադատության է ենթարկել հարավկորեական կողմին զորավարժությունների ակտիվացման եւ զորադաշտերում հրաձգության վերականգնման պատճառով։ «Հավաստիացնում եմ, որ կրակի հետ թշնամիների խաղը հերթական սադրանքն է՝ ուղղված իրավիճակի սրմանը»,- ընդգծել է Կիմ Չեն Ընի քույրը։
Կիմ Յո Չժոն հարավկորեացի զինվորականների ակտիվացումը բացատրում է Կորեայի Հանրապետության ներքաղաքական իրավիճակով։ «Յուն Սոկ Յոլը եւ նրա խառնամբոխը փորձում են «պահեստային ելք» գտնել իրավիճակից»,- նշել է նա՝ հիշեցնելով, որ Հարավային Կորեայի իմփիչմենթի խնդրագիրը ավելի քան մեկ միլիոն ստորագրություն է հավաքել։ Նա փաստել է, որ միջկորեական հարաբերություններն այսօր ամենավատ վիճակում են ամբողջ պատմության ընթացքում՝ խոստանալով, որ Հյուսիսային Կորեայի Զինված ուժերը «անհապաղ կկատարեն իրենց առաքելությունը» երկրի ինքնիշխանության խախտման յուրաքանչյուր փորձի դեպքում։
Հուլիսի սկզբին Կորեայի Հանրապետությունը վեցամյա ընդմիջումից հետո վերսկսել է հրաձգությունները Հյուսիսային Կորեայի սահմանին մոտ զորադաշտերում, որոնք դադարեցվել էին երկկողմ պայմանավորվածության շրջանակում։ 2023թ. վերջին Կորեայի Հանրապետությունը ԱՄՆ-ի եւ Ճապոնիայի հետ համատեղ առաջին անգամ Freedom Edge «եռակողմ զորավարժություններն է անցկացրել մի քանի տարածքներում»՝ Հարավկորեական Չեջուդո կղզուց հարավ ընկած միջազգային ջրերում։
Նմանատիպ հոդվածներ
Միշտ պատրաստ ենք աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը և խաղաղության օրակարգի առաջմղմանը․ Պուտին
Աստանայում մեկնարկած Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի շրջանակում հանդիպել են Ռուսաստանի և Ադրբեջա...
Ֆրանսիայում խորհրդարանական ընտրությունների մասնակցությունը ռեկորդային բարձր է
Այսօր Ֆրանսիայում ընթանում է խորհրդարանական ընտրությունների առաջին փուլը, որը պատմություն կերտելու հնարավորություն ունի....
Տիեզերական մասշտաբի սկանդալ. որոշ երկրներ Փաշինյանից պահանջում են տիեզերքից «իջեցնել» հայկական արբանյակները. «Ժողովուրդ»
«ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Ավետ Պողոսյանի անակնկալ պաշտոնազրկումը, կարծես թե, խոր...
Իրանի նորընտիր նախագահի առաջին լուրջ ազդակները կարող են անհանգստացնող լինել Բաքվի համար. իրանագետ
Իրանի նորընտիր նախագահ Մասուդ Փեզեշքիանից ստացվել են առաջին լուրջ ազդակները, որոնք կարող են անուղղակիորեն անհագստացնող լ...