Հայտնի է Ֆրանսիայի վարչապետի հավանական թեկնածուն
Ֆրանսիայի նախկին նախագահ Ֆրանսուա Օլանդը կարող է զբաղեցնել երկրի վարչապետի պաշտոնը խորհրդարանական ընտրություններից հետո, որտեղ ակնհայտ մեծամասնություն չունի կոալիցիաներից ոչ մեկը: Այս մասին «ՌԻԱ Նովոստի» - ի հետ զրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ ՄԳԻՄՕ-ի Միջազգային հարաբերությունների և Ռուսաստանի արտաքին քաղաքականության ամբիոնի պրոֆեսոր, պատմական գիտությունների դոկտոր Եվգենիա Օբիչկինան։
«Ես կարծում եմ, որ այդ նոր լեգիսլատուրայում մեծ շանսեր կունենա Ֆրանսուա Օլանդը», — ընդգծել է նա՝ հավելելով, որ նա ձախ կենտրոնամետ է եւ «կարողանում է պայմանավորվել»:
Օբիչկինայի գնահատմամբ՝ Ֆրանսիայում ներկայիս քաղաքական պայմաններում տպավորություն է ստեղծվում, որ Օլանդը «ավելի տեսանելի դեմք է դառնում, քան վերջին տարիներին»:
Մինչ այդ Օլանդը հայտարարել էր, որ չի հավակնում ապագա կառավարության ղեկավարի պաշտոնին: Նա ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ խորհրդարանի ստորին պալատում բացարձակ մեծամասնության բացակայության պատճառով առանցքային գործոնը կլինի ոչ թե թեկնածուի անձը, այլ քաղաքական դերը, որը Ազգային ժողովը կցանկանա խաղալ: Նախկին նախագահը կանխատեսել է, որ Ֆրանսիայի իշխանությունները կարող են ակնկալել «ինստիտուցիոնալ նորարարություններ»:
Նմանատիպ հոդվածներ
Միշտ պատրաստ ենք աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը և խաղաղության օրակարգի առաջմղմանը․ Պուտին
Աստանայում մեկնարկած Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի շրջանակում հանդիպել են Ռուսաստանի և Ադրբեջա...
Ֆրանսիայում խորհրդարանական ընտրությունների մասնակցությունը ռեկորդային բարձր է
Այսօր Ֆրանսիայում ընթանում է խորհրդարանական ընտրությունների առաջին փուլը, որը պատմություն կերտելու հնարավորություն ունի....
Տիեզերական մասշտաբի սկանդալ. որոշ երկրներ Փաշինյանից պահանջում են տիեզերքից «իջեցնել» հայկական արբանյակները. «Ժողովուրդ»
«ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Ավետ Պողոսյանի անակնկալ պաշտոնազրկումը, կարծես թե, խոր արմատն...
Իրանի նորընտիր նախագահի առաջին լուրջ ազդակները կարող են անհանգստացնող լինել Բաքվի համար. իրանագետ
Իրանի նորընտիր նախագահ Մասուդ Փեզեշքիանից ստացվել են առաջին լուրջ ազդակները, որոնք կարող են անուղղակիորեն անհագստացնող լ...