Քաղաքականություն

ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ղեկավարը կայցելի Հայաստան. ինչ հանդիպումներ են նախատեսված

ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ղեկավարը կայցելի Հայաստան. ինչ հանդիպումներ են նախատեսված
ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության հայաստանյան առաքելությունը տեղեկացնում է, որ ԱՄՆ ՄԶԳ ղեկավար Սամանթա Փաուերը հուլիսի 8-11-ը կլինի Հայաստանում՝ հաստատելու Հայաստանի հետ Միացյալ Նահանգների…

ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության հայաստանյան առաքելությունը տեղեկացնում է, որ ԱՄՆ ՄԶԳ ղեկավար Սամանթա Փաուերը հուլիսի 8-11-ը կլինի Հայաստանում՝ հաստատելու Հայաստանի հետ Միացյալ Նահանգների խորացող գործընկերությունը, ընդգծելու ԱՄՆ ՄԶԳ աջակցությունը Հայաստանի կառավարության բարեփոխումների օրակարգին և առաջ մղելու Հայաստանի դիմակայունությունը բարձրացնելու ջանքերը։


«Իր այցի ընթացքում ԱՄՆ ՄԶԳ ղեկավարը կհանդիպի Հայաստանի կառավարության բարձրաստիճան պաշտոնյաների, գործարար ոլորտի առաջնորդների, երիտասարդների և լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ՝ ընդգծելու ԱՄՆ ՄԶԳ հանձնառությունը Հայաստանի ժողովրդավարական ինստիտուտներն ամրապնդելու և նրա տնտեսական ներուժը ի շահ ողջ հայության օգտագործելու համար:


Նա նաև կհանդիպի տեղահանված անձանց հետ՝ ուժեղացնելու ԱՄՆ աջակցությունը Հայաստանի կառավարությանը հումանիտար, ներառյալ հոգե-սոցիալական և առավել երկարաժամկետ օգնություն տրամադրելու տեղահանվածներին՝ վերականգնելու իրենց կյանքը»,- ասված է հաղորդագրության մեջ:

Նմանատիպ հոդվածներ

Միշտ պատրաստ ենք աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը և խաղաղության օրակարգի առաջմղմանը․ Պուտին

Աստանայում մեկնարկած Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի շրջանակում հանդիպել են Ռուսաստանի և Ադրբեջա...

Տիեզերական մասշտաբի սկանդալ. որոշ երկրներ Փաշինյանից պահանջում են տիեզերքից «իջեցնել» հայկական արբանյակները. «Ժողովուրդ»

«ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Ավետ Պողոսյանի անակնկալ պաշտոնազրկումը, կարծես թե, խոր արմատն...

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250