ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բողոքի ցույցեր Իսրայելի ողջ տարածքում
Իսրայելցիները կրկին ցույցի են դուրս եկել ողջ երկրում՝ պահանջելով իշխանություններից արագ ազատ արձակել Գազայի հատվածում պահվող պատանդներին և արտահերթ ընտրություններ անցկացնել՝ համազգային բողոքի օրվա շրջանակներում։ Այս մասին հայտնում է Ynet պորտալը՝ նշելով, որ հուլիսի 7-ին լրանում է ուղիղ ինը ամիսը Գազայի հատվածից պաղեստինցի զինյալների՝ Իսրայելի վրա հարձակումից։
Բողոքի ցույցերը սկսվել են հուլիսի 7-ի առավոտյան Իսրայելի 30 վայրերում, այդ թվում՝ 9 խոշոր տրանսպորտային խաչմերուկներում, հայտնում է պորտալը։ Ժամը 06:29-ին, ճիշտ այն պահին, երբ 2023 թվականի հոկտեմբերի 7-ին սկսեցին հնչել ազդանշանները՝ նախազգուշացնելով պաղեստինյան անկլավից հրթիռային հարձակումների և Գազայի զինված գրոհայինների Իսրայել ներխուժման մասին, հարյուրավոր ցուցարարներ հավաքվել էին 18 իսրայելցի նախարարների և պատգամավորների տների մոտ։ Նրանք պահանջել են հնարավորինս արագ գործել պատանդներին ազատելու համար։
Բացի այդ, ցուցարարները հավաքվել են Իսրայելի արհմիությունների կոնֆեդերացիայի ղեկավար Հիստադրութի տան մոտ՝ պահանջելով, որ նա համընդհանուր գործադուլ հայտարարի՝ հնարավորինս շուտ ընտրություններ անցկացնելու պահանջով, նշում է Ynet-ը։ Հուլիսի 7-ի երեկոյան Թել Ավիվում և Երուսաղեմում զանգվածային բողոքի ցույցեր են նախատեսված, գրում է The Times of Israel թերթը։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Նոյեմբերի 9-ի գիշերը եղել է հեղաշրջման պլան, որը ձախողվել է. Մարուքյանը մանրամասներ է պատմել
Նոյեմբերի 9-ի գիշերը եղել է հեղաշրջման պլան, որը ձախողվել է: Այս մասին իր հրաարակած տեսանյութում ասել է Լուսավոր Հայաստա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Կիրանցի հատվածը. Փաշինյանը կադրեր է հրապարակել
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Կիրանցի հատված, հանդիպել սահմանապահների հետ։Վարչ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հայաստանը շուտով նոր դեսպան կունենա Ռուսաստանում. Ալեն Սիմոնյան
Հայաստանը շուտով նոր դեսպան կունենա Ռուսաստանի Դաշնությունում, այս մասին լրագրողներին ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:«Հո...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Չի քննարկվել, չի քննարկվում և չի էլ քննարկվելու». Սիմոնյանն արձագանքել է Արթուր Խաչատրյանի ելույթին
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ԱԺ արտահերթ նիստում արձագանքել է Արթուր Խաչատրյանի ելույթին՝ ասելով, թե նրա բարձրացրած հարցերը...