Օրբանը Պուտինի հետ հանդիպումից հետո գրառում է կատարել
Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումից հետո գրառում է կատարել, որում կոչ է արել խաղաղության հասնել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հակամարտությունում: Այս մասին նա գրել է Facebook-ի իր էջում։
«Խաղաղությունն այն է, ինչին պետք է հասնել», — ասվում է հաղորդագրության մեջ:
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Օրբանը Մոսկվա է ժամանել իր նախաձեռնությամբ:
Օրբանն աշխատանքային այցով Մոսկվա է ժամանել հուլիսի 5-ին: Վարչապետը մտադիր է Պուտինի հետ քննարկել Ուկրաինայում հակամարտության կարգավորման ուղիները։
Հուլիսի 2-ին Հունգարիայի վարչապետն այցելել է Կիև, որտեղ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն առաջարկել է հակամարտության կարգավորման խաղաղ ծրագիր։ Մասնավորապես, Օրբանը կոչ է արել Ուկրաինային դադարեցնել ռազմական գործողությունները, իսկ հետո նստել բանակցությունների սեղանի շուրջ։
Նմանատիպ հոդվածներ
Զինծառայողը կապ է հաստատել Ադրբեջանի հատուկ ծառայությունների ներկայացուցչի հետ․ ՀՀ–ում պետական դավաճանության դեպք է բացահայտվել
ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունն...
Մեզ պետք է նոր Սահմանադրություն․ Նիկոլ Փաշինյանը ուղերձ է հղել
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուղերձ է հղել ՀՀ Սահմանադրության օրվա առիթով: Ուղերձում ասվում է. «Սիրելի՛ ժողովուրդ, Հայաստ...
Երբ մեծ սատանան ոտք է դնում տարածաշրջան, այլ նպատակներ է հետապնդում․ Իրանի դեսպանը՝ խաղաղության պայմանագրի մասին
Մենք ողջունում ենք այն ջանքերը, որոնք գործադրվում են Հայաստնի ու Ադրբեջանի կողմից խաղաղության հասնելու համար: Մենք դեմ ե...
Փորձ է կատարվում ժողովրդից խլել իր սահմանադրական անքակտելի իրավունքը․ ԱԺ նախագահի ուղերձը
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը շնորհավորական ուղերձ է հղել Սահմանադրության օրվա առթիվ, որում ասված է․ «Սիրելի՛ հայրենակիցն...