«Մյուս գալուց մի փոքր շուտ ասեք, գանք, շնորհակալություն հայտնենք»․ Կիրանցի բնակչուհին՝ ՔՊ-ականների այցի մասին
Կիրանցի բնակչուհի Գոհաար Վարդանյանը՝ ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է ՔՊ-ականների Կիրանց այցին։
«Արփի Դավոյան, մյուս անգամ Կիրանց գալուց մի փոքր շուտ ասեք էլի, գանք շնորհակալություն հայտնենք Կիրանցն «ազատագրելու» և երանելի «խաղաղությունը» պարգևելու համար»,- գրել է նա։
«Գյուղում էինք, տանը՝ մեր բան ու գործով, հեռախոսս բացեցի ու տեսա Լուլուն, Արփի Դավոյանը, Անդրանիկ Քոչարյանը, մի խոսքով՝ ՔՊ-ական խունտան եկել է Կիրանց, նկարվել ու հետ են գնացել»,- այս մասին էլ MediaHub-ին պատմել է Կիրանց գյուղի բնակիչներից մեկը։
Նրա խոսքով՝ եկել, նկարվել ու վերադարձել են Երևան։
«Հետաքրքիրն էն էր, որ խմբային լուսանկարը վերնագրել էին «Կիրանց», բայց կիրանցեցի մարդ չկար նկարում։ Որ մեկին հարցրել եմ, ասում են՝ «տեղյակ չենք, որ եկել են»։ Հաստատ բոլորն ասելիք ունեն»,-ասել է նա։
Լրատվամիջոցի տեղեկություններով ՔՊ՝ կուսակցության պատգամավորները Կիրանցում գեներալի զինվորական կոչում են շնորհել Ալեքսանդր Ցականյանին։
«Ժամանակները փոխվել են, եթե առաջ ազատագրելու համար էին կոչումներ ստանում, հիմա հայկական դիրքերը հանձնելու համար են պարգևատրվում»։
Լրատվամիջոցի կիրանցեցի զրուցակիցը նաև փոխանցել է, որ գյուղում շարունակվում են նոր ճանապարհի շինարարության աշխատանքները։
«Մեր այգուց ընդամենը մի քանի տասնյակ մետր հեռավորության վրա ծածանվում են Հայաստանի և Ադրբեջանի դրոշները։ Կիրանցը խաչմերում է՝ ոչ խաղաղության»,- հավելել է նա։

Նմանատիպ հոդվածներ
Զինծառայողը կապ է հաստատել Ադրբեջանի հատուկ ծառայությունների ներկայացուցչի հետ․ ՀՀ–ում պետական դավաճանության դեպք է բացահայտվել
ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունն...
Մեզ պետք է նոր Սահմանադրություն․ Նիկոլ Փաշինյանը ուղերձ է հղել
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուղերձ է հղել ՀՀ Սահմանադրության օրվա առիթով:Ուղերձում ասվում է.«Սիրելի՛ ժողովուրդ, Հայաստան...
Երբ մեծ սատանան ոտք է դնում տարածաշրջան, այլ նպատակներ է հետապնդում․ Իրանի դեսպանը՝ խաղաղության պայմանագրի մասին
Մենք ողջունում ենք այն ջանքերը, որոնք գործադրվում են Հայաստնի ու Ադրբեջանի կողմից խաղաղության հասնելու համար: Մենք դեմ ե...
Փորձ է կատարվում ժողովրդից խլել իր սահմանադրական անքակտելի իրավունքը․ ԱԺ նախագահի ուղերձը
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը շնորհավորական ուղերձ է հղել Սահմանադրության օրվա առթիվ, որում ասված է․«Սիրելի՛ հայրենակիցնե...