Կիևում վրդովված են Օրբանի՝ Մոսկվա չհամաձայնեցված այցից
Ուկրաինայի ԱԳՆ-ն վրդովված Է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի Մոսկվա կատարած այցից, քանի որ այն համաձայնեցված չէր Կիևի հետ: Այս մասին հայտնել Է դիվանագիտական գերատեսչության մամուլի ծառայությունը։
«Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի՝ 2024 թվականի հուլիսի 5-ին Մոսկվա կատարած այցի կապակցությամբ ԱԳՆ -ն նշում է, որ այդ այցն իրականացնելու որոշումն ընդունվել է հունգարական կողմի կողմից՝ առանց Ուկրաինայի հետ համաձայնեցման կամ համակարգման», - ասված է գերատեսչության կայքում տեղադրված հաղորդագրության մեջ։
ԱԳՆ-ն իր դիրքորոշումը բացատրել է նրանով, որ դեմ են Ուկրաինայի հարցով բանակցություններին առանց նրա մասնակցության։
Օրբանի այցը արևմտյան առաջնորդի առաջին այցն էր Ռուսաստան 2022 թվականի ապրիլից ի վեր։ Ներկայումս նրա բանակցությունները ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ շարունակվում են փակ դռների հետևում:
Հունգարիայի արտաքին գործերի և արտաքին տնտեսական կապերի նախարար Պետեր Սիյարտոն, ով ուղեկցում է կառավարության ղեկավարին Ռուսաստանի մայրաքաղաք ուղևորության ժամանակ, կարծում է, որ Օրբանի այցը Ռուսաստան և Պուտինի հետ նրա բանակցությունները պետք է քայլ դառնան Ուկրաինայում խաղաղության հասնելու համար:
Հուլիսի 2-ին Օրբանը եղել է Կիևում, որտեղ երկրի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ քննարկել Է Ուկրաինայում հակամարտության կարգավորման հնարավորությունները:
Նմանատիպ հոդվածներ
Զինծառայողը կապ է հաստատել Ադրբեջանի հատուկ ծառայությունների ներկայացուցչի հետ․ ՀՀ–ում պետական դավաճանության դեպք է բացահայտվել
ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունն...
Մեզ պետք է նոր Սահմանադրություն․ Նիկոլ Փաշինյանը ուղերձ է հղել
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուղերձ է հղել ՀՀ Սահմանադրության օրվա առիթով:Ուղերձում ասվում է.«Սիրելի՛ ժողովուրդ, Հայաստան...
Երբ մեծ սատանան ոտք է դնում տարածաշրջան, այլ նպատակներ է հետապնդում․ Իրանի դեսպանը՝ խաղաղության պայմանագրի մասին
Մենք ողջունում ենք այն ջանքերը, որոնք գործադրվում են Հայաստնի ու Ադրբեջանի կողմից խաղաղության հասնելու համար: Մենք դեմ ե...
Փորձ է կատարվում ժողովրդից խլել իր սահմանադրական անքակտելի իրավունքը․ ԱԺ նախագահի ուղերձը
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը շնորհավորական ուղերձ է հղել Սահմանադրության օրվա առթիվ, որում ասված է․«Սիրելի՛ հայրենակիցնե...