Էրդողանը նշել է, թե որ երկրի օգնությամբ հնարավոր է Գազայում հրադադարի հասնել
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կարծում է, որ առաջիկա մի քանի օրվա ընթացքում հնարավոր է հրադադարի հասնել Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև։ Այս մասին նա լրագրողներին ասել է ՇՀԿ գագաթնաժողովին մասնակցելու նպատակով Ղազախստան կատարած այցից վերադառնալիս։
«Արևմտյան երկրներն այս փուլում պետք է ճնշում գործադրեն Իսրայելի վրա, ես կարծում եմ, որ այդ ճնշման արդյունքում կապահովվի վերջնական հրադադար, հուսով ենք, որ մի քանի օրվա ընթացքում Բայդենի շփումների արդյունքում կլինի հրադադար , և Իսրայելի կողմից իրականացված ջարդերը կդադարեն»,- Էրդողանի խոսքերն է մեջբերում Anadolu գործակալությունը։
Նա նաև հավելել է, որ հրադադարի և Իսրայելի վրա ճնշում գործադրելու մասին քննարկել է Կատարի ղեկավարության հետ, որը «նաև անհրաժեշտ ճնշում է գործադրում տարբեր ուղիներով»։
Նմանատիպ հոդվածներ
ՌԴ ԱԳՆ-ն մեկնաբանել է Մոսկվայում Հայաստանի դեսպանի փոփոխության հարցը
Մոսկվայում դեսպանի փոփոխության հարցը Հայաստանի իրավասությունն է, լրագրողներին ասել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզ...
Ղազախստանը պատրաստ է հարթակ առաջարկել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ բանակցությունների համար. Տոկաև
Ղազախստանը պատրաստ է հարթակ առաջարկել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ բանակցությունների համար:Այս մասին ասել է Ղազախստա...
Թուրքիան ակնկալում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի շուտափույթ ստորագրում․ Ֆիդան
Թուրքիան ակնկալում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի շուտափույթ ստորագրում։ Այս մասին հայտարարել է Թու...
Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը վեհ նպատակ է, բայց դրա գինը չի կարող լինել ԼՂ-ում էթնիկ զտումը. Washington Examiner
Ամերիկյան Washington Examiner ամսագիրը հրապարակել է «Էթնիկ զտումները չեն կարող լինել Հայաստան-Ադրբեջան կայուն խաղաղությա...