Արևմուտքի որոշ երկրներ ճանապարհ են հարթում դեպի երրորդ աշխարհամարտ. Էրդողան
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել Է, որ Արեւմուտքում կան երկրներ, որոնք ճանապարհ են հարթում դեպի երրորդ համաշխարհային պատերազմ, մինչդեռ Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինը հայտարարում է խաղաղության մասին:
«Ցավոք, Արեւմուտքում կան երկրներ եւ հատվածներ, որոնք որդեգրել են այնպիսի մոտեցում, որը ճանապարհ է հարթում դեպի երրորդ համաշխարհային պատերազմ։ Ակնհայտ է, որ զենք վաճառողներին փող է պետք։ Իսկ զենքի վաճառականների շուկան Արևմուտքն է։ Վերջին հայտարարություններում պարոն Պուտինը հանդես է գալիս խաղաղության օգտին», - Աստանայից վերադառնալուց հետո ինքնաթիռում լրագրողներին ասել է Թուրքիայի նախագահը։
Թուրքիայի նախագահը հույս է հայտնել, որ Ուկրաինայում հակամարտությունը կավարտվի։
«Մենք շարունակում ենք, հետևել զարգացումներին։ Պարոն Հաքան Ֆիդանը՝ իմ արտաքին գործերի նախարարը, և պարոն Յաշար Գյուլերը՝ իմ ազգային պաշտպանության նախարարը, հետևում են այս հարցին։ Ես հույս ունեմ, որ մենք հնարավորինս շուտ կհասնենք խաղաղության եզրակացության», - ասել է Թուրքիայի նախագահը։