Թուրքիան կշարունակի ջանքեր գործադրել խաղաղության հաստատման համար․ Էրդողան
Ուկրաինայի հակամարտությունը կարելի է կանգնեցնել ամուր խաղաղ հիմքի առկայության դեպքում։ Այս մասին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ բանակցությունների ժամանակ, հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով Թուրքիայի նախագահի գրասենյակը։
Երկու պետությունների ղեկավարները հանդիպմանը քննարկել են Անկարայի և Մինսկի երկկողմ հարաբերությունները, ուկրաինական հակամարտության հետևանքները, ինչպես նաև տարածաշրջանային և գլոբալ հարցեր:
Էրդողանը հայտարարել է, որ անհրաժեշտ է քայլեր ձեռնարկել Ուկրաինայի եւ Ռուսաստանի միջեւ շարունակվող պատերազմը դադարեցնելու համար, եւ որ ինքը հավատում է, որ կոնֆլիկտը կարելի է կանգնեցնել, եթե ստեղծվի ամուր խաղաղ հիմք:
Էրդողանի խոսքով՝ Թուրքիան կշարունակի ջանքեր գործադրել խաղաղության հաստատման համար, և որ այդ առումով կշարունակվեն անկեղծ շփումները Ռուսաստանի և Ուկրաինայի հետ:
Հուլիսի 4-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Աստանայում Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) գագաթնաժողովում հայտարարել է, որ Ուկրաինայում ճգնաժամն առաջացել է ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների անթաքույց քաղաքականության պատճառով, Իսկ Ռուսաստանը միշտ կողմ է եղել իրավիճակի խաղաղ կարգավորմանը:
Նրա խոսքով՝ Ուկրաինայի հակամարտության կարգավորման Մոսկվայի առաջարկած ծրագիրը թույլ կտա դադարեցնել ռազմական գործողությունները և անցնել բանակցությունների, եթե ուկրաինական իշխանություններն ու Արևմուտքը պատրաստ լինեն երկխոսության:
Նմանատիպ հոդվածներ
Զինծառայողը կապ է հաստատել Ադրբեջանի հատուկ ծառայությունների ներկայացուցչի հետ․ ՀՀ–ում պետական դավաճանության դեպք է բացահայտվել
ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունն...
Մեզ պետք է նոր Սահմանադրություն․ Նիկոլ Փաշինյանը ուղերձ է հղել
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուղերձ է հղել ՀՀ Սահմանադրության օրվա առիթով: Ուղերձում ասվում է. «Սիրելի՛ ժողովուրդ, Հայաստ...
Երբ մեծ սատանան ոտք է դնում տարածաշրջան, այլ նպատակներ է հետապնդում․ Իրանի դեսպանը՝ խաղաղության պայմանագրի մասին
Մենք ողջունում ենք այն ջանքերը, որոնք գործադրվում են Հայաստնի ու Ադրբեջանի կողմից խաղաղության հասնելու համար: Մենք դեմ ե...
Ֆրանսիան կպահպանի ՀՀ-ին ռազմական աջակցությունը՝ անկախ ընտրությունների արդյունքներից. Bloomberg
Ֆրանսիան կպահպանի Հայաստանին ռազմական աջակցությունը՝ անկախ արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքից։ Այս մասին...