Թրամփը կարծում է, որ իրեն հաջողվել է Բայդենին «դուրս շպրտել» ընտրապայքարից
Թրամփը նաև նշել է, որ իր համար ավելի հեշտ կլինի մրցել Հարիսի հետ, որին նա «ողորմելի» է համարում:
ԱՄՆ Հանրապետական կուսակցության թեկնածու և երկրի նախկին նախագահ Դոնալդ Թրամփը համոզմունք է հայտնել, որ հունիսի 27-ին տեղի ունեցած անհաջող հեռուստաբանավեճից հետո գործող նախագահ Ջո Բայդենը կհանի իր թեկնածությունը:
Նրա կարծիքով՝ դեմոկրատների թեկնածու կդառնա փոխնախագահ Քամալա Հարիսը։
«Նա (Բայդենը) ուղղակի դուրս եկավ մրցավազքից։ Ես նրան դուրս շպրտեցի, իսկ դա նշանակում է, որ այժմ հերթը Քամալայինն է», - Թրամփին մեջբերում է The Daily Beast պորտալը։
ԱՄՆ-ում նախագահական ընտրությունները տեղի կունենան նոյեմբերի 5-ին: Թրամփն արդեն հավաքել է անհրաժեշտ թվով պատվիրակների ձայներ Հանրապետական կուսակցությունից առաջադրվելու համար։ Բայդենը, որն առաջադրվում է նախագահական երկրորդ ժամկետի համար, ստացել է Դեմոկրատական կուսակցության պատվիրակների բավարար քանակի աջակցությունը: Նրանց թեկնածությունները կհաստատվեն կուսակցական համագումարներում ամռանը։
Նմանատիպ հոդվածներ
Միշտ պատրաստ ենք աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը և խաղաղության օրակարգի առաջմղմանը․ Պուտին
Աստանայում մեկնարկած Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի շրջանակում հանդիպել են Ռուսաստանի և Ադրբեջա...
Ֆրանսիայում խորհրդարանական ընտրությունների մասնակցությունը ռեկորդային բարձր է
Այսօր Ֆրանսիայում ընթանում է խորհրդարանական ընտրությունների առաջին փուլը, որը պատմություն կերտելու հնարավորություն ունի....
Պուտինը ասել է, թե ով է խանգարում ռուս-թուրքական հարաբերություններին
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի քաղաքական կամքը նպաստում է ռուս-թո...
Զելենսկին նշել է 2 երկիր, որ կարող են վերջ տալ Ուկրաինայում պատերազմին
ԱՄՆ-ն և Չինաստանը կարող են վերջ տալ Ուկրաինայի պատերազմին, եթե մի կողմ դնեն իրենց տարաձայնությունները և գործեն միասին։ Ն...