«Տեսնես՝ ինչո՞ւ է որոշել հեռանալ համեղ ու յուղալի պաշտոնից»․ Նաիրի Հոխիկյան
Լրագրող Նաիրի Հոխիկյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Օրերս լրատվամիջոցներում տեղեկություն տարածվեց, որ Ճանապարհային դեպարտամենտի տնօրեն ոմն Գոռ Ավետիսյան հեռացել է աշխատանքից սեփական դիմումի համաձայն։ Սա, իհարկե, շատերի համար սովորական միջակ չինովնիկի պաշտոնազրկման մասին լուր է, բայց պետք է հաշվի առնել, որ խոսքը ճանապարհաշինության մասին է, իսկ դա համեղ ու յուղալի պատառ է պետական բյուջեն մսխելու համար։
Նախկինում էլ ճանապարհաշինության վրա պետական բյուջեի թալան լինում էր։ Ռուսական փորձով՝ հիմնականում ասֆալտի շերտի հաստությունն էին նախատեսվածից քիչ անում, ասենք՝ 5սմ-ի փոխարեն 3սմ։ Մի քանի տասնյակ կմ-ի հաշվով դա հսկայական գումարի մսխում է։
Հիմա ներկա թալանչիները ավելի խելամիտ տարբերակ են ընտրել։ Հավանաբար արևմտյան կամ թուրքական փորձն է գլխի գցել։ Ասֆալտի հաստությունը պահպանում են, բայց բյուջեով նախատեսված ճանապարհի լայնությունը պակաս են անում։ Ասենք՝ 6,5 մետրի փոխարեն անում են 6 մետր։ Մի քանի տասնյակ կմ-ի հաշվով դա ավելի մեծ գումարի մսխում է, քան նախկինում։
Լրագրողներին առաջարկում եմ ուսումնասիրել, օրինակ, Լծեն-Տաթև, կամ Ճամբարակ-Բերդ ճանապարհների նախահաշիվները և գնալ տեղում չափումներ անել։ Հետաքրքիր անակնկալներ կլինեն։
Ու այս իրավիճակում տեսնես՝ ինչո՞ւ է Ճանապարհային դեպարտամենտի տնօրենը հանկարծ որոշել հեռանալ համեղ ու յուղալի պաշտոնից։ Գուցե մի բա՞ն գիտի առաջիկա զարգացումների մասին, որ մենք չգիտենք։ Գուցե այդ պաշտոնյան առաջիկա օրերին ընդհանրապես հեռանալո՞ւ է Հայաստանից ու առոք-փառոք բնակություն հաստատի որևէ այլ երկրում։
Իսկ գուցե Նիկոլն ու Ալենն ուղղակի որոշել են այլ մարդու միջոցո՞վ փողերը հանել պետական բյուջեից»։