Մակրոնին խորհուրդ են տվել լռել ընտրությունների ձախողումից հետո
Ֆրանսիայի նախագահի դաշնակիցները նրան խորհուրդ են տվել դադարեցնել նախընտրական քարոզարշավը Ֆրանսիայում խորհրդարանական ընտրությունների առաջին փուլում իր կոալիցիայի ձախողումից հետո:
Այս մասին գրում է Politico թերթը՝ հղում անելով իր աղբյուրներին։
«Նրան ասել են դադարեցնել նախընտրական քարոզարշավը. Եվ բանն այն չէ, որ նա լսել է մեր ուղերձը, ավելի շուտ նրան ստիպել են լսել», — պարբերականը մեջբերում է ֆրանսիական «Վերածնունդ» կուսակցության անանուն ներկայացուցչի խոսքերը։
Ինչպես ընդգծում է թերթը, «իրականությունն այն է, որ նրա դաշնակիցները չեն ցանկանում, որ նա մասնակցի նախընտրական քարոզարշավին»:
Ֆրանսիայում խորհրդարանական ընտրությունների առաջին փուլի առաջատարը Մարին Լը Պենի «Ազգային միավորումն» է։ Երկրորդ տեղում ձախ ուժերի դաշինքն է, իսկ ուժեղագույնների եռյակը եզրափակում Է Էմանուել Մակրոնի իշխող դաշինքը։ Սակայն վճռորոշ պայքարը սպասվում է երկրորդ փուլում, որը կկայանա հուլիսի 7-ին։ Դրա արդյունքը կարող է լինել ինչպես խորհրդարանի անցումը ուլտրաաջերի վերահսկողության տակ, այնպես էլ լիակատար քաոսը Ազգային ժողովում։ Միևնույն ժամանակ, ֆրանսիացիներն արդեն նշել են քվեարկության արդյունքները բողոքի ցույցերով և ջարդերով:
Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնել էին խորհրդարանական ընտրություններից հետո Մակրոնի «անհետացման» մասին:
Նմանատիպ հոդվածներ
Միշտ պատրաստ ենք աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը և խաղաղության օրակարգի առաջմղմանը․ Պուտին
Աստանայում մեկնարկած Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի շրջանակում հանդիպել են Ռուսաստանի և Ադրբեջա...
Ֆրանսիայում խորհրդարանական ընտրությունների մասնակցությունը ռեկորդային բարձր է
Այսօր Ֆրանսիայում ընթանում է խորհրդարանական ընտրությունների առաջին փուլը, որը պատմություն կերտելու հնարավորություն ունի....
Պուտինը ասել է, թե ով է խանգարում ռուս-թուրքական հարաբերություններին
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի քաղաքական կամքը նպաստում է ռուս-թո...
Զելենսկին նշել է 2 երկիր, որ կարող են վերջ տալ Ուկրաինայում պատերազմին
ԱՄՆ-ն և Չինաստանը կարող են վերջ տալ Ուկրաինայի պատերազմին, եթե մի կողմ դնեն իրենց տարաձայնությունները և գործեն միասին։ Ն...