Հայտնի է, թե ինչու է Էրդողանը չեղարկել այցն օկուպացած Շուշի
Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը չեղարկել է մասնակցությունն օկուպացված Արցախի Հանրապետության Շուշի քաղաքում կայանալիք Թյուրքական պետությունների կազմակերպության գագաթնաժողովին, քանի որ մտադիր է անձամբ ներկա գտնվել հուլիսի 6-ին Բեռլինում կայանալիք ֆուտբոլի Եվրոպայի առաջնության քառորդ եզրափակչի՝ Թուրքիայի և Նիդեռլանդների հավաքականների միջև հանդիպմանը։ Այս մասին, ինչպես գրում է ՏԱՍՍ-ը, հայտնում է թուրքական A Haber հեռուստաալիքը։
Այս որոշումը, ինչպես պարզաբանում է հեռուստաալիքը, ի թիվս այլնի, ընդունվել է կապված ազգային հավաքականի խաղացող Մերիհ Դեմիրալի շուրջ ծագած սկանդալի հետ: Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միությունը (ՈւԵՖԱ) թուրք ֆուտբոլիստի նկատմամբ հետաքննություն է սկսել՝ խաղի ժամանակ թուրք ազգայնականների՝ «գորշ գայլերի» հայտնի ժեստը ցույց տալու պատճառով:
Ինչպես նշում է հեռուստաալիքը, Էրդողանը կժամանի Գերմանիա՝ «այս միջադեպից հետո Թուրքիայի քաղաքացիների ոգին բարձրացնելու և ցույց տալու, որ նրանց կողքին է»։
Էրդողանի ծրագրերի վերաբերյալ պաշտոնական հայտարարություն դեռ չի եղել։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Էրդողանը հուլիսի 6-ին օկուպացված Շուշի քաղաքում մասնակցելու է Թյուրքական պետությունների կազմակերպության ոչ պաշտոնական գագաթնաժողովին:
Նմանատիպ հոդվածներ
ՌԴ ԱԳՆ-ն մեկնաբանել է Մոսկվայում Հայաստանի դեսպանի փոփոխության հարցը
Մոսկվայում դեսպանի փոփոխության հարցը Հայաստանի իրավասությունն է, լրագրողներին ասել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզ...
ՊՆ-ն` Տիգրանաշենով տեխնիկայի տեղաշարժն արգելելու լուրերի մասին
ՀՀ պաշտպանության նախարարությունն անհեթեթություն է որակում մի շարք հրապարակումներում տեղ գտած հաղորդագրություններն այն մա...
Ղազախստանը պատրաստ է հարթակ առաջարկել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ բանակցությունների համար. Տոկաև
Ղազախստանը պատրաստ է հարթակ առաջարկել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ բանակցությունների համար:Այս մասին ասել է Ղազախստա...
Թուրքիան ակնկալում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի շուտափույթ ստորագրում․ Ֆիդան
Թուրքիան ակնկալում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի շուտափույթ ստորագրում։ Այս մասին հայտարարել է Թու...