Amnesty International-ը կոչ է արել Ադրբեջանին ապահովել մարդու իրավունքների պաշտպանությունը
Նոյեմբերին կայանալիք ՄԱԿ–ի COP29 կլիմայական գագաթնաժողովի կազմակերպիչները պետք է ապահովեն, որ հյուրընկալող երկրի համաձայնագիրն Ադրբեջանի իշխանությունների հետ պարունակի մարդու իրավունքների երաշխիքներ, որպեսզի հնարավոր մասնակիցները կարողանան գնահատել իրենց առջև ծառացած ռիսկերը: Այս մասին հայտարարել է Amnesty International միջազգային կազմակերպության կլիմայական քաղաքականության հարցերով խորհրդական Էնն Հարիսոնը։
«Հյուրընկալող երկրի համաձայնագիրը պետք է պարունակի երաշխիքներ, որ մարդու բոլոր իրավունքները պաշտպանված և հարգված են՝ ինչպես միջոցառումների տարածքում, այնպես էլ դրա սահմաններից դուրս: Դրանք ներառում են խոսքի ազատության և խաղաղ հավաքների իրավունքները: Սա հատկապես կարևոր է, քանի որ Ադրբեջանի իշխանությունները պարբերաբար խստացնում են ճնշումներն այլախոհության նկատմամբ՝ կալանավորելով լրագրողների, իրավապաշտպանների և կլիմայի իրավունքների պաշտպանության ակտիվիստների, ինչպիսին է Անար Մամեդլին:
Մենք կոչ ենք անում ազատ արձակել նրան, ինչպես նաև իշխանությունների կողմից անարդարացիորեն կալանավորված մյուս անձանց»,-ասել է նա։
Նմանատիպ հոդվածներ
Միշտ պատրաստ ենք աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը և խաղաղության օրակարգի առաջմղմանը․ Պուտին
Աստանայում մեկնարկած Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի շրջանակում հանդիպել են Ռուսաստանի և Ադրբեջա...
Ֆրանսիայում խորհրդարանական ընտրությունների մասնակցությունը ռեկորդային բարձր է
Այսօր Ֆրանսիայում ընթանում է խորհրդարանական ընտրությունների առաջին փուլը, որը պատմություն կերտելու հնարավորություն ունի....
Պուտինը ասել է, թե ով է խանգարում ռուս-թուրքական հարաբերություններին
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի քաղաքական կամքը նպաստում է ռուս-թո...
Զելենսկին նշել է 2 երկիր, որ կարող են վերջ տալ Ուկրաինայում պատերազմին
ԱՄՆ-ն և Չինաստանը կարող են վերջ տալ Ուկրաինայի պատերազմին, եթե մի կողմ դնեն իրենց տարաձայնությունները և գործեն միասին։ Ն...