Քաղաքականություն

«ՌԴ-ի և Թուրքիայի միջև մնում են չլուծված հարցեր». Պեսկով

«ՌԴ-ի և Թուրքիայի միջև մնում են չլուծված հարցեր». Պեսկով
Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Ռեջեփ Թայիփ Էրդողանը հուլիսի 3-ին կայանալիք բանակցություններում հավանաբար կքննարկեն նաև Ուկրաինայում տիրող իրավիճակը: Այդ մասին լրագրողներին…

Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Ռեջեփ Թայիփ Էրդողանը հուլիսի 3-ին կայանալիք բանակցություններում հավանաբար կքննարկեն նաև Ուկրաինայում տիրող իրավիճակը: Այդ մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:


«Երկկողմ հանդիպումը բավականին երկար է լինելու՝ առնվազն մեկ ժամ: Իհարկե, այնտեղ խոսք է գնալու բոլոր հարցերի մասին, որոնք փոխադարձ հետաքրքրություն են ներկայացնում։ Առաջին հերթին դա երկկողմ հարաբերություններն են, բայց սիրիական, ուկրաինական հարցերին նախագահները դժվար թե չանդրադառնան։ ՌԴ-ի և Թուրքիայի միջև մնում են չլուծված հարցեր, բայց կա քաղաքական կամք՝ կարգավորելու դրանք», - նշել է Պեսկովը։



Նմանատիպ հոդվածներ

Միշտ պատրաստ ենք աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը և խաղաղության օրակարգի առաջմղմանը․ Պուտին

Աստանայում մեկնարկած Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի շրջանակում հանդիպել են Ռուսաստանի և Ադրբեջա...

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250