Պուտինի և Էրդողանի հանդիպումն ավարտվել է․ ինչ են քննարկել կողմերը
Աստանայում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի բանակցություններն ավարտվել են:
Երկու առաջնորդների զրույցը տեղի է ունեցել Ritz Carlton հյուրանոցի հանդիպման սենյակում, հաղորդում է ՌԻԱ Նովոստիի թղթակիցը։
Ռուսաստանը և Թուրքիան շարունակում են ակտիվորեն աշխատել միջազգային քաղաքականության մի շարք կարևոր ոլորտներում, հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հետ Աստանայում կայացած բանակցություններում։
«Մենք շարունակում ենք ակտիվորեն աշխատել միջազգային քաղաքականության մի շարք կարևոր ոլորտներում, մենք մշտական կապի մեջ ենք ձեզ հետ, և մեր նախարարություններն ու գերատեսչությունները մշտապես փոխանակում են տեղեկատվություն և կոորդինացնում են դիրքորոշումները առանցքային ոլորտներում»,- ասել է Պուտինը։
Պուտինը շնորհակալություն է հայտնելՌեջեփ Էրդողանին այն պայմանների համար, որոնք ստեղծվում են Թուրքիայում Ռուսաստանի Դաշնությունից մեկնած զբոսաշրջիկների համար․ «Ցանկանում եմ նշել, որ անցյալ տարի մենք հավանաբար տեսանք մեր զբոսաշրջիկների ռեկորդային թիվը՝ 6,3 միլիոն մարդ՝ Ռուսաստանից ժամանած զբոսաշրջիկներ, շնորհակալություն եմ հայտնում այն պայմանների համար, որոնք ստեղծվում են Թուրքիայում »,- ասել է Պուտինը։
Նմանատիպ հոդվածներ
Միշտ պատրաստ ենք աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը և խաղաղության օրակարգի առաջմղմանը․ Պուտին
Աստանայում մեկնարկած Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի շրջանակում հանդիպել են Ռուսաստանի և Ադրբեջա...
Ֆրանսիայում խորհրդարանական ընտրությունների մասնակցությունը ռեկորդային բարձր է
Այսօր Ֆրանսիայում ընթանում է խորհրդարանական ընտրությունների առաջին փուլը, որը պատմություն կերտելու հնարավորություն ունի....
Զելենսկին նշել է 2 երկիր, որ կարող են վերջ տալ Ուկրաինայում պատերազմին
ԱՄՆ-ն և Չինաստանը կարող են վերջ տալ Ուկրաինայի պատերազմին, եթե մի կողմ դնեն իրենց տարաձայնությունները և գործեն միասին։ Ն...
Բաքուն ցանկանում է միանալ ԲՐԻԿՍ-ին
Աստանայում ընթացող Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի շրջանակներում այսօր Ադրբեջանն ու Չինաստանը ստ...