Հայաստանի և Թուրքիայի միջև բավականին առողջ երկխոսություն է ընթանում. Միրզոյան
Հայաստանն ու Թուրքիան բավական առողջ երկխոսություն են վարում՝ ուղղված հարաբերությունների կարգավորմանը։ Այդ մասին Թբիլիսիում հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը՝ իր վրացի գործընկեր Իլյա Դարչիաշվիլիի հետ հանդիպմանը։
«Մենք միանգամայն պատրաստ ենք Թուրքիայի հետ մեր հարաբերությունները կարգավորել, դիվանագիտական հարաբերություններ հաստատել, բացել սահմանները։ Պատրաստ ենք կատարել արդեն իսկ ձեռք բերված պայմանավորվածությունները, ունենք բավական առողջ երկխոսություն Թուրքիայի հետ։ Ժամանակն է, որ այդ պայմանավորվածությունները գետնի վրա ի կատար ածվեն», - ասել է Միրզոյանը։
Նախկինում Հայաստանը և Թուրքիան պայմանավորվել էին բացել սահմանները երրորդ երկրների քաղաքացիների, ինչպես նաև դիվանագիտական անձնագրեր ունեցող անձանց համար։
Նմանատիպ հոդվածներ
Միշտ պատրաստ ենք աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը և խաղաղության օրակարգի առաջմղմանը․ Պուտին
Աստանայում մեկնարկած Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի շրջանակում հանդիպել են Ռուսաստանի և Ադրբեջա...
Ֆրանսիայում խորհրդարանական ընտրությունների մասնակցությունը ռեկորդային բարձր է
Այսօր Ֆրանսիայում ընթանում է խորհրդարանական ընտրությունների առաջին փուլը, որը պատմություն կերտելու հնարավորություն ունի....
Բաքուն ցանկանում է միանալ ԲՐԻԿՍ-ին
Աստանայում ընթացող Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի շրջանակներում այսօր Ադրբեջանն ու Չինաստանը ստ...
Գերմանիայի ԱԳ նախարարը խախտել է կանոնը, որի համար ինքն է պայքարել
Գերմանիայի արտաքին գործերի նախարար Աննալենա Բերբոքը 2005 թվականից «Դաշինք 90/Կանաչներ» կուսակցության անդամ է։ Այս կուսակ...