Էրդողանը Պուտինին Թուրքիա է հրավիրել
Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի բացման արարողությունից առաջ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Աստանայում երկկողմ հանդիպում է անցկացրել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանի հետ։
Ինչպես հայտնում է «Ռիա Նովոստի»-ն, հանդիպման ժամանակ Էրդողանը Պուտինին կրկին հրավիրել է Թուրքիա։
«Անհամբեր սպասում եմ՝ որքան հնարավոր է շուտ Ձեզ ողջունելու մեր երկրում»,- դիմելով Վլադիմիր Պուտինին, ասել է Էրդողանը։
Ռուսաստանի նախագահն ի պատասխան նշել է, որ կայցելի Թուրքիա։ Հստակ ժամկետներ չեն նախանշվել, սակայն, ըստ հրապարակման, այցը հնարավոր է՝ կայանա մոտ ապագայում։
Նմանատիպ հոդվածներ
Միշտ պատրաստ ենք աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը և խաղաղության օրակարգի առաջմղմանը․ Պուտին
Աստանայում մեկնարկած Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի շրջանակում հանդիպել են Ռուսաստանի և Ադրբեջա...
Ֆրանսիայում խորհրդարանական ընտրությունների մասնակցությունը ռեկորդային բարձր է
Այսօր Ֆրանսիայում ընթանում է խորհրդարանական ընտրությունների առաջին փուլը, որը պատմություն կերտելու հնարավորություն ունի....
Զելենսկին նշել է 2 երկիր, որ կարող են վերջ տալ Ուկրաինայում պատերազմին
ԱՄՆ-ն և Չինաստանը կարող են վերջ տալ Ուկրաինայի պատերազմին, եթե մի կողմ դնեն իրենց տարաձայնությունները և գործեն միասին։ Ն...
Բաքուն ցանկանում է միանալ ԲՐԻԿՍ-ին
Աստանայում ընթացող Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի շրջանակներում այսօր Ադրբեջանն ու Չինաստանը ստ...