Քաղաքականություն

Ադրբեջանը նոր խոչընդոտներ է ստեղծում գործընթացը երկարաձգելու համար. Միրզոյան

Ադրբեջանը նոր խոչընդոտներ է ստեղծում գործընթացը երկարաձգելու համար. Միրզոյան
Ադրբեջանի հետ հարաբերություններում արհեստական խոչընդոտներ են նկատվում։ Այս մասին Թբիլիսիում Վրաստանի ԱԳ նախարարի հետ ճեպազրույցի ընթացքում հայտարարեց ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը։ «Կարևորում…

Ադրբեջանի հետ հարաբերություններում արհեստական խոչընդոտներ են նկատվում։ Այս մասին Թբիլիսիում Վրաստանի ԱԳ նախարարի հետ ճեպազրույցի ընթացքում հայտարարեց ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը։


«Կարևորում ենք սահմանազատման գործընթացի շարունակականությունը։ Հայաստանը շատ կառուցողաբար է տրամադրված, Հայաստանի առաջարկները թափանցիկ են։ Իրատեսական ենք համարում, որ մեկ ամսվա ընթացքում կարող ենք արագ, ինտենսիվ աշխատելով՝ ամբողջացնել խաղաղության պայմանագիրը և ստորագրել այդ շատ կարևոր փաստաթուղթը։ Չեմ կարող նշել, թե դրական արձագանք է ստացել այս առաջարկը, հակառակը, տեսնում ենք, որ նոր, երբեմն արհեստական խոչընդոտներ են ստեղծվում գործընթացը երկարաձգելու համար։ Բայց մենք շարունակում ենք հավատալ, որ իսկապես կա պատմական հնարավորություն՝ մեր տարածաշրջանում երկարատև խաղաղություն հաստատելու համար»,-հայտարարեց Արարատ Միրզոյանը։

Նմանատիպ հոդվածներ

Զինծառայողը կապ է հաստատել Ադրբեջանի հատուկ ծառայությունների ներկայացուցչի հետ․ ՀՀ–ում պետական դավաճանության դեպք է բացահայտվել

ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունն...

ՆԳՆ-ն՝ «Փաշինյանի ավտոշարասյունը սարսափելի բարձր արագությամբ վրաերթի էր ենթարկում քաղաքացուն, ով մի կերպ փրկվեց» հրապարակման մասին

ՀՀ Ներքին գործերի նախարարությունը պարզաբանում է տարածել․ «Պարզաբանում․ Մանթաշյան-Նժդեհի փողոցների խաչմերուկում որևէ միջա...

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250