Քաղաքականություն

Մակրոնն «անհետացել է» ընտրությունների առաջին փուլում պարտվելուց հետո

Մակրոնն «անհետացել է» ընտրությունների առաջին փուլում պարտվելուց հետո
ծՖրանսիայի նախագահ Էմանուել մակարոնն անհետացել է մամուլի ռադարներից խորհրդարանում քվեարկության արդյունքների հրապարակումից քիչ առաջ, գրում Է Bloomberg-ը:«Էմանուել Մակրոնին չեն տեսել այն պահից ի վե�…

ծՖրանսիայի նախագահ Էմանուել մակարոնն անհետացել է մամուլի ռադարներից խորհրդարանում քվեարկության արդյունքների հրապարակումից քիչ առաջ, գրում Է Bloomberg-ը:


«Էմանուել Մակրոնին չեն տեսել այն պահից ի վեր, երբ նախագահին եւ նրա կնոջը՝ Բրիջիթին, նկատել են ծովափնյա ֆրանսիական Լե Տուկե քաղաքի փողոցներում՝ մուգ արեւային ակնոցներով եւ կաշվե բոմբերներով, այն բանից մի քանի ժամ առաջ, երբ հայտնի է դարձել խորհրդարանական ընտրություններում նրա պարտության մասշտաբների մասին»,-ասվում է հոդվածում:


Նյութում նշվում է, որ Մակրոնի «վերածնունդ» կուսակցությունը կիրակի երեկոյան պարտվել է Մարին Լե Պենի «Ազգային միավորմանը» քվեարկության առաջին փուլում: Ընդ որում, նախընտրական քարոզարշավի ընթացքում Ֆրանսիայի նախագահի օգնականները պնդել են, որ ժողովրդի շրջանում ոչ պոպուլյար Հանրապետության ղեկավարը հնարավորինս քիչ շփվի մամուլի հետ։ Այնուամենայնիվ, նա մեծ հարցազրույց է տվել, որտեղ ընդդիմությանը մեղադրել է քաղաքացիական պատերազմ սանձազերծելու հնարավորության մեջ։

Նախագահի անհետացումը տեղի է ունեցել այն պահին, երբ նրա շրջապատը փորձում է ամեն կերպ ելք գտնել կրիտիկական իրավիճակից՝ ընտրություններում Լե Պեն կուսակցության առաջատար լինելու ֆոնին, եզրակացնում Է Bloomberg-ը:

Նմանատիպ հոդվածներ

Զինծառայողը կապ է հաստատել Ադրբեջանի հատուկ ծառայությունների ներկայացուցչի հետ․ ՀՀ–ում պետական դավաճանության դեպք է բացահայտվել

ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունն...

ՆԳՆ-ն՝ «Փաշինյանի ավտոշարասյունը սարսափելի բարձր արագությամբ վրաերթի էր ենթարկում քաղաքացուն, ով մի կերպ փրկվեց» հրապարակման մասին

ՀՀ Ներքին գործերի նախարարությունը պարզաբանում է տարածել․«Պարզաբանում․ Մանթաշյան-Նժդեհի փողոցների խաչմերուկում որևէ միջադ...

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250