ՀՀ դատախազության 105-ամյակին ո՛չ մի դատախազ նախագահի հրամանով պետական պարգևի չի արժանացել. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Երեկ ՀՀ գլխավոր դատախազությունից շատ դատախազներ խիստ սրտնեղած են դուրս եկել։ Բանն այն է, որ Հայաստանի Հանրապետության դատախազության կազմավորման 106-ամյակի եւ Դատախազության աշխատողի օրվա կապակցությամբ Գլխավոր դատախազությունում տեղի էր ունեցել Դատախազության կոլեգիայի հանդիսավոր նիստ, որին մասնակցել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, գլխավոր դատախազի տեղակալները, Դատախազության կոլեգիայի անդամները, շատ դատախազներ եւ այլք:
Արդյունքում՝ դատախազներից ոմանք արժանացել են շնորհակալագրերի, իսկ ՀՀ մյուս դատախազներին էլ հանդիսավոր նիստի ավարտին, ՀՀ գլխավոր դատախազի հրամանով, տրվել են շնորհակալագրեր, պարգեւատրել են հուշանվեր-ժամացույցներով, «ՀՀ դատախազության 105-ամյակ» հոբելյանական մեդալով, «ՀՀ դատախազություն» կրծքանշանով, երկու դատախազի շնորհվել է արտահերթ դասային աստիճան:
Արդյունքում՝ դատախազների զգալի մասը նեղսրտել է, թե ՀՀ անկախության օրը ՀՀ նախագահի հրամանով՝ քննչական կոմիտեի վարչության պետեր հայրենիքին մատուցած ծառայության համար պետական պարգեւի էին արժանացել, իսկ ահա մի դատախազի անգամ նախագահի հրամանով որեւէ նման պարգեւի չեն արժանացրել, ինչը, ըստ դատախազների ներքին խոսակցության, մտածելու տեղիք է տալիս»:
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանը ստացել է ՆԱՏՕ-ի գագաթաժողովին մասնակցելու Վաշինգտոնի հրավերը. ԱԳՆ խոսնակ
Հայաստանն ընդունել է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին մասնակցելու հրավերը Հայաստանն ստացել է Վաշինգտոնում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի՝ գոր...
ԵԽԽՎ-ն բանաձև է ընդունել՝ կոչ անելով Բաքվին ազատել բոլոր հայ գերիներին
ԵԽԽՎ-ն քվեարկությամբ ընդունեց «Հայաստանի կողմից ստանձնած պարտավորությունների և հանձնառությունների կատարման մասին» բանաձև...
Եթե լրանում է անձնագրի ժամկետը, այն չի երկարաձգվում ոչ մի դեպքում
«Միգրացիա և քաղաքացիություն իրավաբանական գրասենյակի» տնօրեն Մնացական Բիչախչյանն իրազեկում է․ «Թեև վաղուց կատարվել են օրե...
ՌԴ կողմի նախաձեռնությամբ Արցախից տեղահանված 60 երեխա կմեկնի «Ինտերդոմ» ամառային ճամբար
Ռուսական կողմի նախաձեռնությամբ, Ռուսաստանի Դաշնության Լուսավորության նախարարության, «Ժառանգություն և առաջընթաց» հիմնադրա...