Քաղաքականություն

«Չգիտեն՝ ով է նրանց ավելի շատ ատում»․ Փարիզի գլխավոր րաբբին հրեաներին կոչ է արել լքել Ֆրանսիան

«Չգիտեն՝ ով է նրանց ավելի շատ ատում»․ Փարիզի գլխավոր րաբբին հրեաներին կոչ է արել լքել Ֆրանսիան
Ֆրանսիայում արտահերթ խորհրդարանական ընտրությունների առաջին փուլում ծայրահեղ աջակողմնյան «Ազգային միավորում» կուսակցության և ծայրահեղ ձախակողմյան «Նոր ժողովրդական ճակատ»-ի հաջողության ֆոնին հրեաների…

Ֆրանսիայում արտահերթ խորհրդարանական ընտրությունների առաջին փուլում ծայրահեղ աջակողմնյան «Ազգային միավորում» կուսակցության և ծայրահեղ ձախակողմյան «Նոր ժողովրդական ճակատ»-ի հաջողության ֆոնին հրեաների համար սպառնալիք կարող են դառնալ և՛ աջ ազգայնականները, և՛ ծայրահեղ ձախերը, գրում է գերմանական Bild թերթը:


«Այսօր պարզ է, որ հրեաներն ապագա չունեն Ֆրանսիայում: Յուրաքանչյուր երիտասարդի խորհուրդ եմ տալիս գնալ Իսրայել կամ ավելի ապահով երկիր։ Շատ հրեական ընտանիքներ նախկինում չէին էլ կարող մտածել «Ազգային միավորման» օգտին քվեարկելու մասին, սակայն վերջերս ձախերը հակասեմական են դարձել: Հրեաները մնացել են մեջտեղում և չգիտեն, թե ով է նրանց ավելի շատ ատում», - Jerusalem Post-ին ասել է Փարիզի Մեծ սինագոգի գլխավոր ռաբբի Մոշե Սեբբագը:


Սեբբագի խոսքով՝ ձախերն աջակցում են զանգվածային ներգաղթին դեպի Ֆրանսիա։ Սակայն շատ միգրանտներ, հատկապես մուսուլմանները, պատրաստ չեն դառնալ ֆրանսիական հասարակության մի մասը: Այս միգրանտների շարքերում ուժեղ են հակասեմական տրամադրությունները։


Նշենք, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլը կայանալու է հուլիսի յոթին: Առաջին փուլի արդյունքների համաձայն՝ նախագահ Էմանուել Մակրոնի դաշինքը երրորդ տեղում է:

Նմանատիպ հոդվածներ

Զինծառայողը կապ է հաստատել Ադրբեջանի հատուկ ծառայությունների ներկայացուցչի հետ․ ՀՀ–ում պետական դավաճանության դեպք է բացահայտվել

ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունն...

ՆԳՆ-ն՝ «Փաշինյանի ավտոշարասյունը սարսափելի բարձր արագությամբ վրաերթի էր ենթարկում քաղաքացուն, ով մի կերպ փրկվեց» հրապարակման մասին

ՀՀ Ներքին գործերի նախարարությունը պարզաբանում է տարածել․«Պարզաբանում․ Մանթաշյան-Նժդեհի փողոցների խաչմերուկում որևէ միջադ...

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250