Առաջիկայում մենք նրանց հետ պետք է համաձայնագիր ստորագրենք․ Իրանից հայտարարություն են արել
Իրանի եւ Ռուսաստանի ռազմատեխնիկական համագործակցությունը շարունակվում է, դրա համար որեւէ խոչընդոտ չկա։ Այս մասին Financial Times թերթի հարցազրույցում հայտնել է Իրանի հոգեւոր առաջնորդ, այաթոլա Ալի Խամենեիի խորհրդական և Իրանի միջազգային հարաբերությունների ռազմավարական խորհրդի ղեկավար Քամալ Խարազին։
«Իրանի եւ Ռուսաստանի միջեւ սպառազինությունների վերաբերյալ գործարքների կնքման խոչընդոտներ չկան»,- նշել է նա։ Խարազիի խոսքով՝ Թեհրանն արդեն բանակցություններ վարել է ռուսական կործանիչներ ձեռք բերելու մասին։
«Իսկ առաջիկայում մենք պետք է ստորագրենք նրանց հետ ռազմավարական համապարփակ համաձայնագիր»,- ավելացրել է խորհրդականը։
Խարազին նաեւ հերքել է հերթական մեղադրանքներն Իրանի հասցեին Ռուսաստանին անօդաչուներ վաճառելու մեջ՝ ընդգծելով, որ դրանք սուտ են։
Նմանատիպ հոդվածներ
Ոչ մեկ չի կարող դրա դեմն առնել, երբ դա դառնա հասունացած օրակարգ հանրության համար․ Փաշինյան
Եթե ժողովուրդն ուզենա անել իշխանափոխություն՝ կանի։ Այս մասին «Ժողովրդավարության հայկական ֆորում»-ի ժամանակ հայտարարել է...
Նիկոլ Փաշինյանը` ՀՀ-ն ԵՄ-ին անդամագրվելու համար հանրաքվե անցկացնելու հնարավորության մասին
ԵՍ ԵՄ ամբինոից հայտարարել եմ, որ ՀՀ-ն պատրաստ է ԵՄ-ին մոտ լինել այնքան, ինչքան ԵՄ-ն դա հնարավոր կհամարի։ Այս մասին «Ժողո...
ԱՄՆ-ից մեկնաբանել են Հայաստանի կողմից Ֆրանսիայից սպառազինություն գնելը
ԱՄՆ պետքարտուղարության Եվրոպայի և Եվրասիական տարածաշրջանի հարցերով բյուրոյի քարտուղարի տեղակալ Ջեյմս Օ’Բրայենը մեկնաբանե...
Եղիշե Կիրակոսյանը պատրաստվում է հրաժարակա՞ն տալ․ գրասենյակից մեկնաբանել են
Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանի գրասենյակից մեկնաբանել են նրա հրաժարականի մտադրության վե...