Յուլիա Նավալնայան գլխավորել է Human Rights Foundation–ը
Ընդդիմության առաջնորդ Ալեքսեյ Նավալնիի այրին՝ Յուլիան, գլխավորել է Human Rights Foundation (HRF) միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը։ Այս մասին ասվում է HRF կայքում։ Որպես կազմակերպության նախագահ՝ Նավալնայան փոխարինեց քաղաքական գործիչ Գարրի Կասպարովին, ով այն ղեկավարում էր 2012 թվականից։
«Որպես մարդ, ով առաջին ձեռքից ականատես է եղել բռնապետությունների կողմից մեր սիրելիների և ամբողջ աշխարհի համար սպառնացող վտանգի, ես պատիվ ունեմ ստանձնելու նախագահի պաշտոնը: Այս դժվարին ժամանակներում հիմնարար իրավունքների և ազատությունների պաշտպանությունն ավելի քան երբևէ կարևոր է»,- Նավալնայայի խոսքերն է մեջբերում HRF-ը։
Ընդդիմադիրի այրու խոսքով, Մարդու իրավունքների հիմնադրամի առաքելությունը մոտ է իրեն, և ինքը մտադիր է նպաստել կազմակերպության գաղափարների առաջմղմանը։
X սոցիալական ցանցում իր հայտարարության մեջ Նավալնայան նշել է, որ HRF-ը «միավորում է նրանց, ովքեր պայքարում են բռնապետությունների դեմ ամբողջ աշխարհում»։ Նա հավելել է, որ կազմակերպության հետ համագործակցությունը կօգնի «շարունակել Ալեքսեյի աշխատանքը»:
Time-ը Յուլիա Նավալնայային ներառել է աշխարհի ամենաազդեցիկ մարդկանց հարյուրյակում:
Նավալնայայի թեկնածությունը պաշտպանել է Գարրի Կասպարովը, որը ղեկավարում է Մարդու իրավունքների հիմնադրամը 2012 թվականից։
Նմանատիպ հոդվածներ
2 արցախցու բեյսբոլի բիտայով դաժան ծեծի են ենթարկել՝ ճանապարհին կանգնելու և ճանապարհը չզիջելու համար. փաստաբան
Լուսանկարներում Արցախի և միաժամանակ Էստոնիայի ու Հոլանդիայի քաղաքացիներն են, որոնց այսօր Կոմիտասի փողոցում տեղակայված «Ս...
ԱՄՆ Պետդեպը մտահոգված է Հարավչինական ծովում ստեղծված իրավիճակից
ԱՄՆ պետքարտուղարի Արևելյան Ասիայի և Խաղաղ օվկիանոսի հարցերով օգնական Դանիել Քրիթենբրինքը շաբաթ օրը հայտարարել է, որ իրավ...
Գագիկ Ծառուկյանի աղջկանից և փեսայից հօգուտ Հայաստանի նախատեսվում է բռնագանձել ավելի քան 1 մլրդ 286 մլն դրամ. վճիռ
Հակակոռուպցիոն դատարանի վճռով նախատեսվում է Գագիկ Ծառուկյանի աղջկանից և փեսայից հօգուտ Հայաստանի բռնագանձել ավելի քան 1...
Մարին Լը Պենի գլխավորած ծայրահեղ աջերը առաջին տեղում են, Մակրոնի ուժը` երրորդ. Ֆրանսիա
Մարին Լը Պենի ծայրահեղ աջ «Ազգային միավորում» կուսակցությունը հաղթում է Ֆրանսիայում անցկացվող արտահերթ ընտրություններում...