Տարեսկզբից Ադրբեջանի բանակը 19 զինծառայող է կորցրել. զեկույց
Տարեսկզբից Ադրբեջանի բանակը 19 զինծառայող է կորցրել, այս մասին ասվում է Կասպյան ռազմական հետազոտությունների ինստիտուտի նոր զեկույցում։
Կառույցի ուսումնասիրությունները փաստել են, որ նրանցից 17-ը մահացել են ոչ մարտական պայմաններում, երկուսը՝ 2023 թվականի Արցախի դեմ ռազմական հարձակման ընթացքում ստացած վնասվածքների հետևանքով։ Զեկույցի համաձայն՝ մահացածներիի մեծ մասը շարքային զինծառայողներ են։
Կասպյան ռազմական հետազոտությունների ինստիտուտը ներկայացրել է նաև առաջին կիսամյակի ընթացքում բանակի վիրավորների թիվը։ Կազմակերպության տվյալներով՝ առնվազն 18 զինծառայող է վիրավորվել անցած վեց ամիսներին՝ մեծ մասը՝ ավտովթարի հետևանքով, և միայն 2 զինծառայող՝ հայկական զինուժի կրակոցներից։
Նմանատիպ հոդվածներ
ՊՆ-ն` Տիգրանաշենով տեխնիկայի տեղաշարժն արգելելու լուրերի մասին
ՀՀ պաշտպանության նախարարությունն անհեթեթություն է որակում մի շարք հրապարակումներում տեղ գտած հաղորդագրություններն այն մա...
ՀՀ ԱԳՆ-ն` Մարգարայում Հայաստանի և Թուրքիայի ներկայացուցիչների հանդիպան մասին
Ի պատասխան լրատվամիջոցների հարցումների: Այս մասին գրում է ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը:«Հարց. Տեղեկատվություն է տարածվում, թ...
Սահմանազատման հանձնաժողովները փոխանակվել են կանոնակարգի նախագծով
ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից հայտնում են, որ Համապատասխան պայմանավորվածությունների համաձայն՝ Հանձնաժողովնե...
ՌԴ ԱԳՆ-ն մեկնաբանել է Մոսկվայում Հայաստանի դեսպանի փոփոխության հարցը
Մոսկվայում դեսպանի փոփոխության հարցը Հայաստանի իրավասությունն է, լրագրողներին ասել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզ...